Փետրվարի 23-ը-ը ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում նշվել է մարտական շոուով

23.02.2026 16:49
353

Զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի հնարքները, ինչպես նաև անցկացրել մարտական շոու՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Տոնի առթիվ զինվորական ավանում բացվել է նոր հանրակացարանը։

Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն իրենց ռազմիկ նախնիներից ժառանգել են հայ ժողովրդի հետ «ուս ուսի լինելու» զգացողություն։ Այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ռազմաբազայի տարածքում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

«Հերոսներից, որոնց հիշատակը հավերժացել է այստեղ՝ Գյումրիում, «Պատվո բլուր» հուշահամալիրում, դուք ժառանգել եք այդ զգացումը։ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրեն դրսևորեց որպես եղբայրական ժողովուրդ և հսկայական զոհեր տվեց հանուն մեր ընդհանուր հաղթանակի», - հայտարարել է Տիտովը։

Նա նաև շնորհավորել է զորամասի հրամանատար, գնդապետ Անդրեյ Յուդակովին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում ստանալու կապակցությամբ: Տիտովը հավելել է, որ ՌԴ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայրենիքի պաշտպանի օրը նշել հենց ռազմաբազայում և տեսնել զինծառայողների, որոնք մասնակցել են ռազմական հատուկ գործողությանը:

Генеральный консул РФ в Гюмри Игорь Титов на праздновании Дня защитника Отечества на территории 102-й военной базы ВС РФ (23 февраля 2026). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը

© Sputnik / Aram Nersesyan

«Դուք ընտրել եք ռազմական մասնագիտություն, ձեր կյանքը նվիրել երկրի պաշտպանունակությունը պահպանելուն։ Այդ ընտրությունը կարող են կատարել միայն ուժեղ, համարձակ, զինվորական կոլեկտիվին, իրենց զորամասին, իրենց հայրենիքին նվիրված իսկական տղամարդիկ», - ասել է գլխավոր հյուպատոսը։

Գնդապետ Յուդակովը նշել է, որ ժողովուրդը խորը հարգանք է տածում ռազմական գործի մարդկանց նկատմամբ, իսկ պատմությունից հայտնի են տարբեր սերունդների ռուս զինվորների քաջության և բարոյական բարձր որակների բազմաթիվ օրինակներ: Հրամանատարի կոչով արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակը: Այնուհետև աչքի ընկած զինծառայողներին հանձնվել են մեդալներ և պատվոգրեր:

Командующий 102-й военной базой Вооруженных Сил РФ полковник Андрей Юдаков на праздновании Дня защитника Отечества на территории 102-й военной базы ВС РФ (23 февраля 2026). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026

Գնդապետ Անդրեյ Յուդակով

© Sputnik / Aram Nersesyan

Հաջորդել է հանդիսավոր քայլերթ, ինչպես նաև անցկացվել են ցուցադրական ելույթներ՝ ձեռնամարտի տեխնիկայի, կրակային պատրաստության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ գործողությունների ցուցադրմամբ:

Հյուրերի թվում էին Հնդկաստանի և Չինաստանի դեսպանատների ռազմական կցորդները։

«Չինաստանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն, մենք միշտ աջակցում ենք մեր ընկերներին։ Մեր զինվորները միասին աշխատել են, անցկացրել համատեղ զորավարժություններ։ Եվ այսօր՝ Ռուսաստանի Դաշնության Հայրենիքի պաշտպանի օրը, որոշեցինք մեր ներկայությամբ աջակցել մեր ընկերներին: Դա լավ տոն է, և, ի դեպ, համընկնում է չինական գարնանային տոնի հետ: Սա մեր բարեկամության ևս մեկ վկայություն է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ Ան Ծյանը։

Военный атташе при посольстве КНР в Армении Ань Цзян на открытии нового общежития на территории 102-й военной базы ВС РФ (23 февраля 2026). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026

ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ Ան Ծյանը։

© Sputnik / Aram Nersesyan

Գնդապետ Յուդակովը նշել է, որ հյուրերին ցուցադրվել են սպառազինության նմուշներ, ինչպես նաև ցուցադրական ելույթներ, որոնք նրանց վրա դրական տպավորություն են թողել: Յուդակովի խոսքով՝ բազան ամեն տարի ցուցադրում է իր մարտական կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

Տոնական օրվան էր նվիրված նաև զինվորական ավանի տարածքում նոր հանրակացարանի բացումը։

Здание 102-й военной базы ВС РФ в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026

Նոր հանրակացարանի շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Յուդակովի խոսքով՝ զինծառայողների և նրանց ընտանիքների համար ստեղծվել են կենցաղային արժանապատիվ պայմաններ, որոնք թույլ են տալիս կենտրոնանալ ծառայողական առաջադրանքների կատարման վրա:

Վերջում տեղի է ունեցել «Պատանի բանակ»-ի շարքերի ընդունելության արարողությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում 102-րդ ռազմաբազայի հրամանատարը նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը կից դպրոցի աշակերտներին, որտեղ սովորում են նաև տեղի բնակիչների երեխաները, պարբերաբար հրավիրում են բազայի տարածք, ծանոթացնում սպառազինության նմուշներին և անձնակազմի պատրաստման առանձնահատկություններին։

https://arm.sputniknews.ru/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08