Փետրվարի 4-ից սկսած, մեր երկիր հարավ-արևմուտքից սկսում են ներթափանցել տաք հոսանքներ, սպասվում են ուժեղ քամիներ. Գագիկ Սուրենյան

02.02.2024 16:36
873

«Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, ինչպես և կանխատեսվել էր եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով, Լոռի, Տավուշ և Սյունիքի հատվածներում՝ 2-3 աստիճանով»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ ամսվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում, երբ ջերմաստիճանը հասավ +22 աստիճան տաքության, Մեղրիում +18 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրի Արարատ համայնքի հատվածում հունվարի 18-ին հասել է +16 աստիճանի։

Հայտնելով, որ հունվարն ուղեկցվել է տեղումներով՝ Գագիկ Սուրենյանը ասաց, որ այն Սյունիքիում ամսական նորմայից բարձր է եղել 210-400%-ով, Տավուշում կազմել է կլիմայական նորմայի 200-250 %-ը, Լոռիում՝ 250-280 %-ը, Արագածոտնում 130-300 %-ը, Կոտայքում՝ 140-150  %-ը, Վայց Ձորում՝ 200-250%-ը, Շիրակում 120-170 %-ը, Գեղարքունիքում՝ 150-200%-ը, Արարատյան դաշտավայրում՝ 150-200%-ը։

Սուրենյանը տեղեկացրեց, որ մինչև հունվարի 25-ը հանրապետությունում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն,  +8-10 աստիճանով բարձր է եղել կլիմայական նորկմայից, որից հետո արձանագրվել է ջերմաստիճանի նվազում և հունվարի 1-ին Աշոցքի հատվածում գրանցեցել են ամենցածր ջերմաստիճանը՝ -32։

«Մինչև փետրվարիր 4-ը Հայաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին որոշ լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը և 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ՝ նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում կդիտվի ձյուն։

Ըստ Գագիկ Սուրենյանի՝ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։

«Փետրվարի 4-ից սկսած, մեր երկիր հարավ-արևմուտքից սկսում են ներթափանցել բավականին տաք հոսանքներ։ Փետրվարի 4-6 ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +10-12 աստիճանով։ Արդեն փետրվարի 7-ի ցերեկը մենք Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև +12-13 աստիճան տաքություն, Երևանում +10-12 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կբարձրանա +16-18 աստիճանի և առանձին հատվածներում չի բացառվում +20 աստիճանի բարձրանալը»,-հայտնեց Սուրենյանը։

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, որը կհասնի մինչև 20-25 մ/վ, փետրվարի 6-ին քամու արագությունը հասնելու է իր պիկին և առանձին վայրերում սպասվում է քամիներ մինչև 30-35 մ/վ արագությամբ։ Ուժեղ քամիներ կդիտվեն Շիրակում, Լոռիում, Տավուշի հատվածում, Արագածոտնի լեռնային հատվածենրում, Գեղարքունիքում և Սյունիքի հատվածում։

«Փետրվարին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,- ասաց Սուրենյանը և տեղեկացրեց, որ ջերմաստիճանը լեռանին շրջաններում կհասնի +10 աստիճանի, որոշ շրջաններում +20, իսկ Երևանում մինչև +14 աստիճան։


 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34