Պետությունը չի շտապում ընդունել Մանվել Գրիգորյանի ու Արմեն Ավետիսյանի կողմից նվիրաբերվող գույքը

06.12.2018 14:05
1138

ՀՀ կառավարությունը դեռ հստակ որոշում չունի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքի վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել: Դա կախված է նաև իրավապահ մարմնի դիրքորոշումից: Մյուս կողմից էլ կառավարությունը կարող է քաղաքական որոշում կայացնել` հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ համակարգի հետ: Հիմա մենք սպասում ենք վերջնական գնահատականին, բայց զուգահեռաբար մշակում ենք բոլոր տարբերակները: Սակայն շատ ավելի արդյունավետ կլինի ընդունել նվիրաբերվող գույքը հիմա, քան սպասել քրեական վարույթների ավարտին, որոնք կարող են մեկ տարուց ավելի տևել»,- ասաց Բաբայանը:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցվելուց հետո կդրվի աճուրդի և կհանձնվի միջազգային հայտնի որևէ բրենդի: Նարեկ Բաբայանը նշեց, որ հնարավոր է պետությանը գույք նվիրաբերել ցանկացողներ այս պահին էլի լինեն:

«Չի բացառվում, որ այլ դիմումներ էլ կան, բայց ոչ պետգույքի կառավարման կոմիտեում»,- ասաց Բաբայանը:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40