Պետությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժումը հասանելի դարձնել մարզերում

21.10.2019 17:55
1187

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով թրոմբոլիտիկ անվճար բուժումը հասանելի դարձնել նաև մարզերում: Լրագրողների հետ զրույցում այս մտադրության մասին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում ծրագիրը տարածել նաև մարզերում:

«Ունենք ծրագրեր, որ մարզերում լինի միայն թրոմբոլիզ, իսկ Երևանում՝ թրոմբոլիզ և  թրոմբէկտոմիա: Սակայն պետք է հաշվենք, հասկանանք, թե հավելյալ  որքան գումար է անհրաժեշտ: Կարծում եմ, որ այս տարի ծրագիրը կփակենք մոտ 500 մլն դրամով՝ այսինքն այդքան գումար ծախսած կլինենք ծրագրի համար»,-ասաց նախարարը:

 Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով ԱՄՆ-ից ժամանելու են մասնագետներ, ովքեր օգնելու են իրենց այդ հարցում:  Նախարարը նշեց՝ նաև պետք է տեսնեն, թե արդյոք մարզային հիվանդանոցների նյարդաբանական բաժանմունքները պատրաստ են այդ ծառայության մատուցմանը: Մարզերում թրոմբոլիտիկ բուժումը սկսելու համար որպես հավանական տարբերակներ են մտածում Գյումրիի և Վանաձորի հիվանդանոցները, իսկ չստացվելու դեպքում արագ կտեղափոխեն Երևան:

Նախարարը նշեց՝ դա իրենց նպատակների մեջ կա, հավանաբար այդ համակարգը կներդրվի, կմտածեն նաև Հայաստանի հարավի մասին:  Թորոսյանը նաև նկատեց, որ գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով օգտվողների հետաքրքիր վիճակագրություն կա, ծրագրից օգտված անձանց 45 տոկոսը եղել են մարզերից:

Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագիրը Երևանում մեկնարկել է  փետրվարի 1-ից: Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Ծրագրում ընդգրկվում են «Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և  գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները: Այդ ծառայությունները մատուցվում են միայն դեռ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ 212 քաղաքացի պետպատվերով ստացել է բուժսպասարկում, նրանցից 182-ը վերադարձել է բնականոն առողջ կյանքին

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40