Պետությունը պատրաստ է օգնել թուրքական ապրանքների փոխարինման արտադրություն հիմնել ցանկացողներին

10.02.2021 15:34
1238

Պետությունը պատրաստ է օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը:

«Այդ որոշումից պետք է օգուտներ քաղել: Պետք է հասկանալ, թե ինչպես է պետք մաքսիմալացնել այդ որոշման տնտեսական էֆեկտը: Այդ որոշման տնտեսական էֆեկտը կայանում է նրանում, որ մենք հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից, այսինքն՝ հիմնեն արտադրություններ»,-ասաց Քերոբյանը:

Նա նկատեց, սակայն, դա գրեթե հնարավոր չէ անել կես տարում, բայց 1 տարում հնարավոր է: «Այդ առումով մենք պատրաստ ենք քննարկել, օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում»,-ասաց Քերոբյանն ու հավելեց, որ արդեն շատ կան այդպիսի ընկերություններ:

Նախարարի խոսքով՝ պետությունը դա անելու է արտոնությունների, երբեմն նաև կապիտալի միջոցով: Նա նշեց, որ խոսքը ոչ միայն թուրքական ապրանքների մասին է, այլ նաև ԵԱՏՄ-ի կարգավորումների արդյունքում ձևափոխվող շուկաների: Օրինակ թռչնամսի ներմուծման մաքսատուրքը հաջորդ տարվանից զգալիորեն բարձրանալու է: Եվ պետությունն իր առջև խնդիր է դրել այնպես անել, որ Հայաստանը հաջորդ տարի արտադրի թռչնամսի ոչ թե 25 տոկոսը , 75-80 տոկոսը: Ընդ որում, Քերոբյանի խոսքով, հետաքրքրությունը կա ոլորտի այսօրվա «խաղացողների» կողմից:

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին՝ նախարարն ասաց, որ ուսումնասիրում են, թե ինչ տնտեսական օգուտներ կստացվեն այդ ապաշրջափակումից, ինչպես նաև, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է դա տեղի ունենա՝ ապահովելու թե անվտանգությունը, թե քաղաքական օրակարգը և իհարկե նաև տնտեսական օրակարգը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40