Պետությունը Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած 71 քաղաքացու տրամադրել է դրամական աջակցություն

02.03.2021 10:44
1322

Պետությունը Սյունիքի մարզի 71 քաղաքացու, որոնց անշարժ գույքին վնաս է հասցվել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն: Այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվել են Հայաստանի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը.

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին՝ միանվագ դրամական աջակցություն.

Աջակցություն ստացած՝ Սյունիքի մարզի 71 քաղաքացի, բյուջե՝ շուրջ 45 մլն դրամ (աջակցություն կստանա ևս՝ շուրջ 50 քաղաքացի)

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչև նոր տների կառուցումը՝ միանվագ 300,000 դրամ և  6 ամսվա համար` 68,000 դրամաջակցության տրամադրում.

Աջակցություն ստացած՝ շուրջ 50 քաղաքացի

Պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի շուրջ 40 բնակավայրերի ընդգրկում՝ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում.

(Անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործված ոռոգման ջրի վճարների 50 %-ով փոխհատուցում, ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում՝ առանց տարիքային սահմանափակման, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում):

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40