Փետրվարի 13-ին Քաջարանը լցվել էր Տեառնընդառաջի ջերմ ու լուսավոր շնչով

13.02.2026 22:40
505

Տոնական միջոցառումները մեկնարկեցին Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ աղոթքով ու ժամերգությամբ:

Համայնքում 2025 թվականին գրանցված 18 ամուսնական զույգերից տոնին ներկա էին 13-ը։ Նրանք ստացան Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ Խանոյանի օրհնությունը՝ նոր կյանքի ճանապարհին սիրո, ամրության և համերաշխության մաղթանքով։

Այնուհետև համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը ներկաներին փոխանցեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տոնական ուղերձը՝ լի ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով։

Օրվա ամենասպասված պահերից մեկն ավանդական խարույկի վառումն էր։ Բոցերի շուրջ հավաքված նորապսակները իրենց ցատկով հաստատեցին տոնի խորհուրդը՝ հավատով, որ կրակը կպահպանի իրենց ընտանիքների ջերմությունը, իսկ լույսը կուղեկցի համատեղ ճանապարհին։

Տոնական տրամադրությունը շարունակվեց մշակութային գեղեցիկ կատարումներով․ բեմ բարձրացան Քաջարանի մշակույթի պալատի և արվեստի դպրոցի ստեղծագործական խմբերը՝ օրը դարձնելով առավել գունեղ ու հիշարժան։ Նորապսակները համայնքի ղեկավարի անունից ստացան նվերներ:

Ավարտին ներկաները վայելեցին հայկական ավանդական հյուրասիրություն․ սեղանները համեմված էին համեղ ուտեստներով ու աղանդերներով, որոնք սիրով պատրաստվել էին Քաջարանի արհեստագործական ուսումնարանի խոհարարական խմբի վարպետ Հասմիկ Պապյանի ձեռամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40