Թշվառականը

08.08.2013 11:58
2724

Մարզկենտրոնի հայտնի առլեկինը` կրկին ինքնապահպանման խնդրի առաջ

ՄԵՐԺՎԱԾՆԵՐԻ ՍԱԼՈՆ


Իմաստուն մարդ էր Իվան Պավլովը: Աշխարհահռչակ այդ ֆիզիոլոգը դեռեւս 20-րդ դարասկզբին էր հայտնագործել, որ կատվազգիների ընտանիքի որոշ տեսակների աչքին (մարսողության համակարգում սպիրտի թեթեւակի ներազդեցությամբ կատարված խանգարումների դեպքում) բանական մարդը երեւում է շան տեսքով, եւ կատվազգիների ընտանիքի այդ ներկայացուցիչը սկսում է տարօրինակ վարք դրսեւորել: Պավլովը բացատրում էր, որ նշված մուտացիան պայմանավորված է բացառապես տեսակի պահպանությամբ, ինքնապաշտպանության բնազդով: Պավլովը զգուշացնում էր նաեւ, որ նման այլափոխությունը բացառիկ դեպքերում կարող է փոխանցվել սովորական մարդուն եւ ունենալ տարբեր արտահայտություններ: Եվ ահա աշխարհահռչակ ֆիզիոլոգի կանխատեսման մեկ դեպք (կանխատեսումից հարյուր տարի անց) արդեն իսկ ունենք…

Բակային գործածության այդ «կրետինը» մեր թերթի երկու հոդվածի մի քանի նախադասություն (չգիտենք` ինչու) իրեն հղած «մեսիջ» է համարել (այդ հոդվածների բովանդակությանը քիչ հետո կանդրադառնանք) եւ դրանց արձագանքելու (իր դաստիարակությանը խիստ համահունչ բառամթերքով) վարժանք ձեռնարկել` զրահավորված իր ունեցած միակ զենքով` տեղայնամտությամբ, ու  մեզ անվանել (ոչ ավել, ոչ պակաս) շուն, շան որդի` բայց եւ խուսափելով այդ վայրահաչության տակ իր ստորագրությունը դնելուց:

Ասենք անմիջապես` ըմբռնումով ենք մոտենում մարզկենտրոնում հայտնի առլեկինի  մլավոցին եւ չենք զարմանում ու չենք էլ զայրանում: Նույնիսկ խղճում ենք նրան, որ ինչ-որ դամքաշի օգնությամբ անգամ չի հաջողել պատճառաբանված, փոխկապակցված, համոզիչ խոսք ասել: Չենք էլ ուզում իջնել եւ արձագանքել նույն ոճով` գերադասելով գնալ մեր ճանապարհով…
Ի՞նչ է, ի վերջո, տեղի ունեցել, որ այդպես վրդովվել-վշտացել է քուչի տղերքից մեկը:

«Սյունյաց երկիրը» ս.թ. հուլիսի 10-ի համարում տպագրել է Կապանի շրջանի գյուղապետերից մեկի արձագանքը` մարզկենտրոնում երբեմն-երբեմն լույս տեսնող մի թերթի կոնկրետ հրապարակմանն ի պատասխան: Հեղինակն արձագանքի մեջ նաեւ գնահատականներ է տվել այդ թերթին` անվանելով «նորաթուխ ինչ-որ թերթ», «մեռելածին թերթ» եւ այլն: Հետո պարզվել է, որ տվյալ թերթի ծպտված հիմնադիրն ու խմբագիրը մեր իսկ հիշատակած ոչ լրագրող ոչնչությունն է, ով էլ իբր վիրավորվել է այդ գնահատականներից ու վայնասուն բարձրացրել, վայրահաչություն սկսել ոչ թե հոդվածագրի, այլ «Սյունյաց երկրի» խմբագրի հասցեին` նկատի ունենալով (ամենայն հավանականությամբ), որ նման մլավյունն այս օրերին կարող է դուր գալ ոմանց:

Այնուհետեւ` «Սյունյաց երկիրը» նշված համարում Սամվել Ալեքսանյանի հեղինակությամբ հրապարակել է մի ռեպլիկ` «Վտանգավոր անոմալիա. տեղայնամտությունը` մարտնչող տգետների նոր հանգրվան» վերնագրով: Ռեպլիկը գրելու համար առիթ էր ծառայել մարտնչող մի քանի տգետի կողմից (մեկ ձեռքի մատների վրա կարելի է նրանց թվարկել) հրահրվող հակագորիսյան հիստերիան (այդ ռեպլիկը, իմիջիայլոց, բազմաթիվ հիացական արձագանքներ է առաջ բերել Կապանում, իսկ Գորիսից, Մեղրուց եւ Սիսիանից գրավոր կարծիք-մտահոգություններ ենք ստացել): Մեր ռեպլիկում նաեւ այսպիսի պարբերություն է տեղ գտել. «.…Ավելի վաղ բակային մի գործիչ (Պարսկաստանից Կապան ներգաղթած հայ շինականի շառավիղ) կարգախոս էր հնչեցրել` «Կապանը` կապանցիներին»: Եվ մոլորյալ այդ հեղինակությունն այդպես էլ չի հասկացել, որ հռչակված կարգախոսն ու մարզկենտրոնի կարգավիճակն անհամատեղելի են»: Ու հայտնի ունայնությունը, պարզվում է, այդ դիտարկման թիրախն իրեն է համարել ու մռմռալ սկսել: Թերթային նշված երկու հրապարակման մեջ տեղ գտած միանգամայն անկեղծ եւ տեղին այդ մտքերն էլ պատճառ են դարձել, որ թշվառականը փրփրաբերան հայհոյի տողերիս հեղինակին: Ուշադրություն դարձրեք` ոչ թե քննարկել է գրվածը, հակադրվել, հերքելու փորձ արել, այլ վայրահաչել…

Մենք պատրաստ ենք ցանկացած լսարանում բանական մարդկանց հետ քննարկել այդ հրապարակումները: Մինչ այդ, սակայն, մեր խոսքն ենք ուղղում ոչ լրագրող այդ ոչնչությանը:

Դու վախկոտ ես ու ճորտ, քանզի խուսափել ես հանրությանը ներկայանալ սեփական անուն-ազգանունով, քանզի տեւական ժամանակ թաքցրել ես, որ թերթի հիմնադիր ես ու մի շարք վայրահաչություն-խզբզոց-հոդվածների ծպտված պատվիրատու (փորձել ես ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել, կամ, միգուցե, ամաչել ես սեփական անուն-ազգանունով ներկայանալ): Դու վախեցել ես հակադարձել այն մարդուն, ով քո հիմնադրած թերթն անվանել է «մեռելածին» եւ հայհոյել ես մեկ ուրիշի, ում հայհոյելու համար (քո պատկերացումներում) հնարավոր ես համարել, որ ոմանք որկրամոլությանդ երանության մեջ գցող ինչ-որ բան լափլիզելու եւս մի հնարավորություն կընձեռնեն քեզ:

Դու անգրագետ ես եւ լրագրողի անվան տակ թաքնվող, քանի որ քո եւ քո դամքաշի մի քանի տողանոց վայրահաչության մեջ տասնյակ ուղղագրական եւ կետադրական սխալներ կան միայն: Եվ դա այն դեպքում, երբ քսան տարի շարունակ, օրերից շպրտված լինելով, քանիցս փորձել ես ցույց տալ, որ կարող ես նաեւ լրագրող լինել, ինչն այդպես էլ քեզ չի հաջողվել:

Դու անաբուռ գոյություն ես, քանի որ մարզկենտրոնի ավագանու վերջին ընտրություններում կապանցին քեզ մերժեց դաժան ձեւով (17365 քվեարկողից ստացար 244 ձայն), իսկ դու, այդքանից հետո եւ գետինը մտնելու փոխարեն, մերժվածիդ իրավունք ես վերապահում խոսել բոլոր կապանցիների անունից:

Դու կնոջ փեշի տակ թաքնվող ես: Հիշի՛ր, երբ քեզ դուրս շպրտեցին Կապանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից, տեւական ժամանակ հրաժարվում էիր պատասխանել լրագրողներիս հեռախոսազանգերին` խուսափելով (ամաչելով) պատասխանել, թե ինչու են քեզ վռնդել քաղաքապետարանից: Հեռախոսազանգերին, քո փոխարեն, պատասխանում  էր կինդ, եւ դու դա հանդուրժում էիր: Ու մինչեւ այժմ (երկու տարի  շարունակ) չես էլ պատասխանում շատերին հետաքրքրող այդ հարցին: Այնպես որ` նույնիսկ խնամված բեղերդ քո կերպարին խորհրդավորություն ու տղամարդկային արժանապատվություն չեն կարող հաղորդել:

Դու գավառամտության բացառիկ գտածո ես: Իբր ինձ վիրավորելու համար (չկարողանալով կոնկրետ փաստարկներով հակադարձել գրվածքիս) հեգնանքով նշում ես ծննդավայրիս անունը` Յայջի, Հարժիս: Ի դեպ, ամենից շատ դրանից չենք վիրավորվում` տեղյակ լինելով, որ Սյունիքի գյուղերի անունները հեգնանքով են օգտագործել (եւ օգտագործում) բացառապես մեզ քաջածանոթ այլազգիներն ու այլադավանները: Այնպես որ Հարժիսի (Յայջիի) եւ սյունիքյան մյուս գյուղերի ու քաղաքների մասին հարգանքով ու պատկառանքով խոսելու համար պետք է առնվազն  ու նախեւառաջ յոթ պորտով հայ լինել ու քրիստոնյա: Այնպես որ քեզ հասկանում ենք…

Այդ բոլորով հանդերձ` ուզում ենք ընթերցողին տեղյակ պահել մեր գործելակերպի մեկ այլ առանձնահատկության մասին` հաստատված մեր տասնամյա ընթացքով: Մենք միշտ էլ հավատարիմ ենք եղել լրագրողական համքարության չգրված օրենքներից մեկին` ձեռնպահ մնալ որեւէ պարբերականի, որեւէ լրագրողի մասին քննադատական խոսք ասելուց, թեեւ բազում առիթներ են եղել ու կան: Ավելին, սերտ համագործակության մեջ ենք ե՛ւ Սիսիանում ու Գորիսում, ե՛ւ հանրապետության մայրաքաղաքում ու շրջաններում հրատարակվող թերթերի ու ամսագրերի եւ նրանց լրագրողների հետ: Ողջունել եւ ողջունելու ենք ցանկացած լրատվամիջոցի ծնունդ, բացախոսության (եւ ոչ թե վայրահաչության) ամեն մի դրսեւորում, եթե անգամ խոսքի թիրախը մենք ենք, որովհետեւ ազատ խոսքն իրապես մեր պետական ու ազգային հուսալի ընթացքի գլխավոր երաշխիքներից մեկն է: Օրինակներ ունենք, երբ մարդիկ կամեցել են քննադատել Սամվել Ալեքսանյանին եւ անգամ վճարովի հարթակ չեն գտել Երեւանում, բայց մեր թերթում այդ մարդկանց էջ ենք տրամադրվել, ովքեր էլ բանակռվել են խմբագրի հետ, քննադատել նրան. այդ գործելակերպն այսօր էլ շարունակում  ենք:

Եվ ուրեմն` առաջնորդվելով ազատ խոսքի (բացախոսության) սկզբունքով, անհրաժեշտ ենք համարում մի հարց էլ ուղղել մեծահարգ Արտուր Աթայանին` Կապանի նախկին քաղաքապետին, թեեւ ինքն առայժմ շարունակում է հրաժարվել հրապարակային խոսքից:

Պարո՛ն Աթայան, գոնե ուշացումով կարո՞ղ ենք իմանալ, թե ինչու երկու տարի առաջ  աշխատանքից հեռացրիք Կապանի քաղաքապետի տեղակալին: Դուք միշտ էլ պատշաճ չեք համարել խոսել այդ մասին, բայց դա չի օգնել, որ թեմայի շուրջ ասեկոսեները սպառվեն: Եվ փոխքաղաքապետի պաշտոնանկության շուրջ առայսօր շրջանառվում է մի քանի ասեկոսե: Ահավասիկ` ա) իբր Ձեզ փոխարինելու ընթացքում նա ֆինանսական բնույթի խարդախություններ է կատարել քաղաքում այդ ժամանակ կառուցվող խաղահրապարակների կատարողական ակտերը հաստատելիս եւ համայնքի միջոցներից գողություն կատարել, ինչը Դուք մեծահոգաբար չեք տեղափոխել իրավական դաշտ, բ) իբր քաղաքապետարանի իր աշխատասենյակը պարոնը դարձրել էր հայտնի տարփուհիների խրախճանքի վայր, գ) իբր անկարող էր (հայտնի պատճառով) առավոտները ժամանակին քնից արթնանալ եւ աշխատանքի էր հաճախում կեսօրից հետո:

Միգուցե այդ ամենը հերյուրանք է (եւ չենք բացառում): Միգուցե նրան հեռացրել եք բոլորովին այլ պատճառով: Բայց, խոստովանենք, եթե ժամանակին հանրությանը ներկայացվեր փոխքաղաքապետի պաշտոնանկության պատճառը, ապա ոչ մի ասեկոսե էլ չէր ծնվի: Մինչդեռ չի բացառվում, որ կծնվեն այլ վարկածներ եւս, եթե շարունակեք լռություն պահպանել:

Եվ վերջում` մեր ընթերցողին: Եթե հայտնի առլեկինի աչքում ես շուն եմ, ապա (թող ընթերցողը ների եվրոպական մեծ բանաստեղծ Հայնեին կրկնելու համար) «Ես իմ հայրենիքի շունն» եմ, եւ այդ «շունն» ունի հստակ առաքելություն` հնարավոր բոլոր միջոցներով թույլ չտալ, որ տեղայնամտությունն իբրեւ կենսակերպ դարձրած ոմն հարբեցող  բողբոջի, ծլարձակի սյունիքյան որեւէ համայնքում, որ գավառամտության  դրոշը ծածանող ամեն մի արարած հնարավորինս շուտ նետվի պատմության աղբանոց: Այո՛, շարունակում ենք մնալ կարծիքին, որ տեղայնամտությունը միշտ էլ հայրենիքի զգացողությունից զուրկ մորթապաշտ տականքի հանգրվանն է եղել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

16.07.2024 10:35

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

15.07.2024 23:50

Մեր աղոթքներն Արցախի համար են, հայացքները` դեպի Արցախ․ Դադիվանքի վանահայր. Տեսանյութ

15.07.2024 21:42

«Հյուսիս-Հարավը» ռազմաքաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար․ ԱԶԲ ներկայացուցիչները Սյունիքում են

15.07.2024 21:40