Պետությունը սպանդանոցների կառուցման համար աջակցության տարբեր ծրագրեր ունի

24.01.2020 15:14
1295

Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցների կառուցման նպատակով շահառուները օգտվում են պետական աջակցության մի քանի ծրագրերից: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույք­ների սուբսիդավորման» և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրերն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Առաջին ծրագրով վարկերը տրամադրվում են 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում՝ 5 տոկոս տոկոսադրույքով: Վարկավորման ժամկետը սահմանվել է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանա­մերձ բնակավայրերի տնտեսավարողներին վարկերը կտրամադրվեն 0 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3 տոկոս տոկոսադրույքով: Վարկերի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս»,- նշեց Օհանյանը։

 

Նրա խոսքով՝ մյուս՝ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրով լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով: Այն կլինի մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսի­դավորում է և լիզինգառուի համար վճարվող լիզինգի տարեկան տոկոսա­դրույքը կազմում է 4 տոկոս։

«Այս դեպքում ևս համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործու­նեություն իրականացնող տնտեսավարողների համար տոկոսադրույքը կազմելու է 0 տոկոս։ Lիզինգառուն վճարելու է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսավարողի համար կկազմի մինչև 450 մլն դրամ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակը։

Օհանյանն ասաց՝ այժմ քննարկվում և վերանայվում են պետական աջակցության ծրագրերի ուղղությունները՝ առավել արդյունավետ դարձնելու պետական աջակցության գործիքակազմը՝ սպանդանոցներ հիմնելու և վերազինելու համար:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40