ՊՆ պարզաբանումը՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների բաց նամակի վերաբերյալ

07.05.2018 10:29
1421

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել  «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների բաց նամակի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր եւ ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաեւ շենքային ընդհանուր պայմանների առումով:Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ, ինչպես նաեւ փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան մակարդակ ու որակ:

Բացի այդ, բժշկական կենտրոնը եւ հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումնասիրել եւ քննարկել են ստեղծված վիճակը, կազմակերպվել են ացելություններ եւ հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:

Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու եւ թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը եւ տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:

Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բուժական բաժանմունքները եւ ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար:

Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների եւ ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թվարկված բաժանմունքների բժիշկներին, միջին եւ կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ:

Ընդ որում՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները եւ բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ  հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը՝ գործող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:

Ինչպես հոսպիտալների նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանցում Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքների բուժաշխատողների ամբողջությամբ տեղափոխումը, այնպես էլ գույքի փոխանցումը եւ լուծարային գործընթացն իրականացվելու է օրենքով սահմանված կարգով, որի ընթացքում բնակչության բուժօգնությունը եւ սպասարկումը կազմակերպվելու եւ իրականացվելու է նույնությամբ ու ամբողջ ծավալով՝ առանց խաթարումների:

Արդյունքում հնարավորություն ենք ստանալու ապահովել Սիսիան քաղաքի եւ 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ եւ անվտանգ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06