Փոխվեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի

15.06.2018 13:06
1220

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանում ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատական նիստում հրապարակվեց նրա պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:Վճռաբեկը որոշեց նաեւ փոխել Բաբայանի կալանքը եւ ազատել նրան՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորությունը: Գործով անցնող Սանասար Գաբրիելյանը եւս ազատվեց կալանքից:

Սամվել Բաբայանի եւ նույն գործով 3 տարով ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ էր հանդես եկել Ծառուկյան խմբակցության 12 պատգամավոր: Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը , Իվետա Տոնոյանը եւ Արթուր Մանուկյանը :

Ավելի վաղ, անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն: Նա ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Սանասար Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22