Ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը

07.02.2020 14:05
1188

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում հավաքվել էին Գորիսի ու Սիսիանի համայնքների բնակավայրերի վարչական պատասխանատուները, ֆերմեներ: Նրանք եկել էին մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության  ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վերջիններս «դատարկաձեռն» չէին եկել:  Նրանք հանդիպման մասնակիցներին ներկայացրեցրին գյուղատնտեսության ոլորտին վերաբերվող պետական աջակցության ծրագրերը: Իսկ դա ինքնանպատակ չէր:  Ժամանակը նոր  պահանջներ է  դնում նաեւ գյուղատնտեսության առջեւ: Նման պարագայում,  գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ իրացման գործում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է  ոչ միայն ծանոթ լինել. այլեւ ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ: Իսկ նոր տեխնոլոգիաներով աշխատելու  համար  պետք է ունենալ նաեւ նոր մեքենասարքավորումներ, որը հնարավորություն կտա արտադրելու էկոլոգիապես մաքուր, բարձրորակ, մրցունակ գյուղատնտեսական արտադրանք: Այսինքն`  այս երկուսի փոխկապակցվածության շնորհիվ ֆերմերները կարող են  գյուղատնտեսական արտադրությունը դնել ժամանակակից ռելսերի վրա եւ  ապահովել սեփական   ագրոբիզնեսի շահութաբերությունը: Ահա ինչու նախարարության պատասխանատուները մանրամասն ներկայացրին ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են «խելացի» անասնաշենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը. լիզինգով ձեռք բերվող  գյուղտեխնիկային, ինչպես նաեւ մատնանշվեցին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ուղիներն ու սուբսիդավորման ենթակա գումարի չափերը եւ այլն:

 Նրանք միաժամանակ նշեցին, որ պատրաստ են լսելու գյուղատնտեսության առաջընթացն ապահովող առաջարկությունները, որոնք կքնարկվեն նախարարությունում եւ կստանան համապատասխան ընթացք:

 Ինչպես եւ սպասվում էր, բուռը քննարկում ծավալվեց սպանդանոցների կառուցման, կաթի մթերման  գնի եւ այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ «խելացի» անասնագոմ կառուցելը բոլորովին իմաստ չունի, շահութաբեր չէ, քանի դեռ կաթի մթերման գինը շատ ցածր է: Նման պարագայում ֆերմերն անպայման  տուժելու է : Սպանդանոցների կառուցման, դրանց գործունեության վերաբերյալ հարցերը եւս բազմաթիվ էին: Ինչ պահանջներ են առաջադրվելու սպանդանոց կառուցողներին, ֆերմերն իր անասունը սպանդանոցում մորթի ենթարկելուց հետո ինչ  պիտի անի միսը, ով է իրացնելու միսը, կենդանի քաշով են սպանդանոցներն ընդունելու անասունները, թե՝ ոչ: Եվ շատ ու շատ հարցեր, որոնք հուզում էին ներկաներին:

Հնչած հարցերին նախարարության պատասխանատուների  կողմից հիմնականում  տրվեցին հիմնարար պատասխաններ:

 Ալվարդ Մեսրոպյան

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57