Փոփոխություններ են կատարվել ուսուցչի թափուր տեղի մրցութային կարգում

24.02.2021 14:14
1027

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ, կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ:

Մրցույթի ժամկետներ

Սահմանվում է, որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են նույն դպրոցում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող և մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին` մինչ թափուր տեղի համալրումը:

Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում` օգոստոսի 20-ից հետո՝ 3 աշխատանքաին օրվա ընթացքում:

Անկախ պատճառներից` եթե մրցույթը չի կայանում, ապա թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:

Մրցույթ հայտարարելը

Ուսուցչի թափուր տեղի հայտարարությունը հրապարակվում է հաստատության կայքէջում և հրապարակման է ներկայացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում: Հայտարարությունը կարող է հրապարակվել նաև տեղական կամ առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:

Հայտարարության տեքստում նշվում է հաստատության անվանումը, գտնվելու վայրը, թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը, սահմանված փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն  անցկացվում է փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Պահանջվող փաստաթղթեր

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
  • Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

 Հանձնաժողով

Մրցույթի օրվանից 3 աշխատանքային օր առաջ ձևավորվում է հանձնաժողով` կազմված 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ: Նախագահը հաստատության տնօրենն է, որը նշանակում է հանձնաժողովի քարտուղար (նա հանձնաժողովի անդամ չէ):

Մրցույթի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:

Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, և ձևավորվում է նոր հանձնաժողով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը՝ ըստ ենթակայության:

Մրցույթ` երկու փուլով

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի, որը կազմված է 200 հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն  մեկն է ճիշտ: Հարցաշարի բովանդակությունն ընդգրկում է կրթության բնագավառի օրենսդրություն և մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ` համապատասխանաբար`  30 և 70 տոկոս: Հարցաշարերը հրապարակվում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:

Թեստի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալը` 0: Առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ: Արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

 Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս` բաղկացած 5 հարցից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։ Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է առավելագույնը  2 միավոր, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե: Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար պահանջվում է առնվազն յոթանասուն տոկոս ճիշտ պատասխան: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքածը: Մեկից ավելի առավելագույն հավասար միավորների դեպքում կազմակերպվում է քվեարկություն: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը: Հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

 Մրցույթ չհայտարարելու դեպքերը

 Մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով հետևյալ դեպքերում`

  • տեղը թափուր է ժամանակավորապես (պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),
  • թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,
  • ժամերը տրամադրվել են նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 22 ժամ ծանրաբեռնվածությամբ ուսուցչին,
  • առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34