Փոփոխություններ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում

20.07.2023 21:24
878

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի հուլիսի 07-ի թիվ 734-Ա որոշմամբ` փոփոխություն է կատարվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» թիվ 1493-Ա որոշման հավելվածում։ Մասնավորապես՝ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Արտուշ Ղուկասյան- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինվել են «Արմեն Ստեփանյան- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերով, «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Անետա Բաբայան- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերը փոխարինվել են «Կարեն Մանուկյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ» բառերով, «Արսեն Բաղդասարյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ» բառերը փոխարինվել են «Արսեն Բաղդասարյան– ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով:

Այսպիսով, ԳՊՀ խորհուրդն առաջիկա նիստում իր կազմից կընտրի նոր նախագահ, քանի որ մինչև սույն որոշումը ԳՊՀ խորհրդի նախագահը Արտուշ Ղուկասյանն էր։

Գորիսի պետական համալսարան/Goris State University

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40