Փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը. Արման Թաթոյան

29.05.2024 10:22
741

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ:

Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր սադրանքի նպատակով։

Իրականում, նախատեսված է եղել , որ Վեհափառ Հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի Պատարագից հետո, ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ Կառավարությունից Մայր Աթոռին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin) տեղեկացրել են, որ Կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10-11-ի սահմաններում:

Նախ, ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, ուստի Վեհափառ Հայրապետը և մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ,  որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի:

Այդ ժամանակ փորձել են ճշտել արգելքի պատճառը, որին ի պատասխան՝ ոստիկանները պատասխանել են՝ տեղյակ չեն։ Փոխարենը` թույլ են տվել վերը նկարագրված դատապարտելի պահվածքը:

Այսօրվա տեղի ունեցածն ակնհայտ ցույց տվեց, որ դեռ 2018թ. հուլիսին Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները բնույթով նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը. պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվեցին ոստիկանական համազգեստով անձանցով:

Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում»։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01