Չնայած արդեն ակնկալիք չունենք աշխարհից, բայց շարունակելու ենք մեր պայքարը․ Նախագահ Հարությունյանը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին

30.08.2023 17:34
739

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին ես զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ, ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակապով ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ չնայած նրան, որ Արցախը այլևս ակնկալիքներ չունի աշխարհից, գերտերությունից, միջազգային կառույցներից, բայց շարունակելու է պայքարել։ «Իհարկե Ադրբեջանը ակնկալում է ճնշումներով ծնկի բերել արցախցուն, բայց դա չի հաջողվի, մենք ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորույթյուն ունենանք։ Հազարամյակներով ժառանգած առժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս առաքելության համար, ուզում, եմ նշեմ, որ մենք դա չենք մոռանա, խոնարհվում եմ ձեր առաջ»,- եզրափակեց ԱՀ նախագահը։

Նշենք, որ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի գլխավորությամբ, որի մեջ են Ֆրանսիայի տարբեր քաղաքների և երկրամասերի ղեկավարներ, հիմա գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ֆրանսիացի պաշտոնյաները որոշել են անձամբ ուղեկցել ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ուղարկված ինը բեռնատար հումանիտար օգնությունը։

Հիշեցնենք, սակայն, որ 20 բեռնատար հումանիտար օգնությունը ՀՀ կառավարության կողմից արդեն տևական ժամանակ է Կոռնիձորում է, քանզի Ադրբեջանը չի թողնում այդ օգնությունը մտնի Արցախ։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25