Քաղաքակիրթ աշխարհն ընդունեց, որ Ադրբեջանը խախտել է արցախահայության բազմաթիվ կենսական իրավունքներ. Արթուր Հարությունյան

23.02.2023 15:51
852

Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ կապված տեղի ունեցավ միջազգային տեսանկյունից աննախադեպ արձանագրում:

Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Փաստացի քաղաքակիրթ աշխարհը ընդունեց,որ երկու ամսից ավելի շարունակվող Ադրբեջանը խախտել է արցախահայության ազատ տեղաշարժվելու, կրթության, համապատասխան բուժսպասարկում ստանալու և այլ կենսական իրավունքներ: Համոզված ենք, որ իրավական տեսանկյունից Արցախի հարցի վերջնական կարգավորումը նույնպես հայանպաստ է լինելու:

Հաագայի միջազգային դատարանի որոշման իրացումն ու Ադրբեջանի եղած գործիքակազմով նոյեմբերի 9-ի պայմանագրի կատարման պարտադրանքը կվերականգնի արցախահայության հավատը միջազգային հանրության անկաշառության և վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման արդարացի մոտեցումների մեջ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ ամենաթողությունը պատժելի է և անհապաղ պիտի բացի Լաչինի միջանցքը: Արդարությունն ու միջազգային իրավունքը, ի վերջո, մեր տարածաշրջանում պետք է հաղթանակեն»,-ասել է Ա. Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և նրա հետ օր ու գիշեր աշխատած անձանց, որոնց ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ Հաագայի միջազգային դատարանի արդարացի որոշումը։

https://artsakhpress.am/

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25