Փորձ է արվում վարկաբեկել իմ անունն ու գործարար համբավը. Աշոտ Արսենյան

29.07.2018 19:33
1451

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելոբ վերջին օրերին իր անվան շուրջ կապված լուրերին: Արսենյանը նշել է այն մարդկանց անունները, ովքեր կանգնած են իր երկարամյա բիզնես-գործունեությունը տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ կապելուն ուղղված արշավի ետևում և ներկայացրել դեպքերի նախապատմությունը:

ԱԺ պատգամավորի հայտարարության մեջ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ և իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։

Մասնավորապես, այսպես ասած այդ «սև գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված և մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:

Դեռևս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որևէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձևավորվել իմ և նրանց համատեղ բիզնեսը։

Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։

Հայաստանում ապրիլյան սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո ինձ և իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը և հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր:

Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» և նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի:

Դրանից հետո, իր ապրելակերպին և գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը:

Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող և գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաև, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։

Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով և հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետևանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները:

Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց և իմ անունը իր անհարկի շահարկելուց։

Մուրադ Մուրադյանի սպանության փորձի հետ կապված դեպքի կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներում

https://m.fontanka.ru/2015/11/30/110/,

https://m.fontanka.ru/2014/05/16/156/,

https://amp.newsru.com/crime/14may2013/killergngspbrest.html

Մուրադ Մուրադյանի հայտարարությունը, այն է՝ առանձնապես ծանր հանցագործության պատվիրման մեջ հրապարակայնորեն ինձ մեղադրելը,  գնահատում եմ իմ բարի համբավի ու հեղինակության նկատմամբ քրեորեն հետապնդելի ոտնձգություն։

Հարկ եմ համարում օրենքով սահմանված կարգով քրեական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ։

Շորթմամբ գումարներ հափշտակելու փորձ ունեցող նշված հանցավոր խումբը վարպետորեն փորձ է անում թաքնվել Հայաստանում երեք միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ իրականացնելու խոստումների հետևում` պարզունակ «բլեֆի» տակ քողարկելով իրենց ապօրինությունները։

Հարգելի հայրենակիցներ,

Մինչև իրավական գործընթացների մեկնարկը և տրամաբանական ավարտը, մեր հանրությանը կոչ եմ անում չհավատալ պարզամիտ շորթողների կողմից տարածվող հերյուրանքներին ու ստահոդ հայտարարություններին: Վստահ եմ՝ պատշաճ իրավական գործընթացով իրականացված քննության արդյունքում կհստակեցվի և հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ և ինչերի են ընդունակ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել էր հայ գործարարների հետ: Հանդիպման մասնակիցներից մեկը՝ Մոււրադ Մուրադյանը, պատմել էր, որ 21 տարի առաջ իր բիզնեսները Հայաստանում խլել են, դրանից հետո  եղել է հետախուզման մեջ, միայն վերջերս, երբ նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին, հետախուզումը հանվել է: Նա նաև նշել է, որ  2003 թվականին իր դեմ մահափորձ է իրականացվել, և թեև շատ ապացույցներ չունի, բայց կասկածում է, որ դրա  հետևում կանգնած է «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Արսենյանը:

Մուրադյանը վարչապետին խնդրել էր հանձնարարականներ տալ՝ պարզելու, թե ինչպես են վաճառել իրեն պատկանող գինու գործարանը: Նա նաև ասաց, որ պատրաստ է 3 մլրդ դրամի ներդրում անե և մեծ հաճույքով Փաշինյանի ինքնաթիռով կվերադառնա Հայաստան:

Նիկոլ Փաշինյանն էլ  ասել է՝ որևէ խոչընդոտ չկա, որ նրա պատմությունը կետ առ կետ ստուգվի և ճշմարտությունը պարզվի: «Եթե պարզվի, որ իրոք խնդիր չկա, և չպարզվի, որ Դուք, չգիտեմ, մի ինչ-որ գործ կա, որի մասին մենք հիմա էս պահին չգիտենք, ես Ձեզ կհրավիրեմ ինձ հետ նույն ինքնաթիռով վերադառնալ Հայաստան»:

panorama.am

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10