Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ

22.09.2020 15:28
1243

Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվեցին մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները:

Փորձաքննության արդյուքները ցույց տվեցին, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր:

Հարկ ենք համարում նաև անդրադառնալ լրատվական դաշտում առաջացած աղմուկին՝ կապված թունավոր նյութերով պատրաստված ալկոգելերի տարածման մասին տեղեկությունների հետ:

Նախ՝ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բ.գ. դոկտոր, պրոֆ. Իրինա Մալխասյանի կողմից հնչել էր միտք, որտեղ հարգարժան պրոֆեսորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր վաճառվող ալկոգելերում մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերի առկայության հնարավորությունը, ինչը մի շարք այլ լրատվամիջոցներ ներկայացրել էին աղավաղված ձևով, անուղղակիորեն նշելով, թե Ի. Մալխասյանը հայտնել է թունավոր նյութերով ալկոգելեր պատրաստված լինելու փաստի մասին: Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան, Ի. Մալխասյանը հերքել է իր կողմից նման միտք արտահայտելու մասին տեղեկությունները և ևս մեկ անգամ հաստատել իր այն ձևակերպումը, որն առկա է իր ուղիղ խոսքն արտահայտող տեսանյութում:

Տեղեկատվական շփոթ է առաջացել նաև խնդրո առարկա լրատվական նյութի այն հատվածում, երբ գործով կալանավորված անձի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը նաև նախկինում է ձեռք բերել սպիրտ և օգտագործել ալկոգելի պատրաստման մեջ, մինչդեռ նյութի հեղինակը թունավոր սպիրտով ալկոգել պատրաստված լինելու հավանականությունը ներկայացնում է որպես կայացած փաստ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40