Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին

22.02.2017 16:34
3567

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ ուսանողության հանդիպումը նշանավորվեց անակնկալով: Մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 37 ուսանող ստացավ Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ: «Ուստարվա յուրաքանչյուր կիսամյակում 85 եւ ավելի ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ուսանողները ստացան անվանական կրթաթոշակ՝ վճարովի համակարգում սովորողները՝ 250 հազարական դրամ, անվճար համակարգում սովորողները՝ 150 հազարական դրամ: Մարզպետի հավաստմամբ՝ պարգեւատրումը շարունակական բնույթ կկրի, եւ ցանկալի կլինի, որ հաջորդ տարի ուսանողների թիվն ավելանա: Սա իսկապես անսպասելի եւ հաճելի անակնկալ էր, որը լավ սովորելու խրախուսման գործում հեղափոխական մոտեցում կարելի է համարել», - նշեց մասնաճյուղի նորընտիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանը, ով դեկտեմբերի 9-ին տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո փետրվարի 15-ին կայացած մրցույթում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է մասնաճյուղի տնօրեն:

Ինչպես տեղեկացանք, ֆինանսավորումն իրականացնում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը: Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակը սահմանել է Սյունիքի մարզպետը եւ տրվում է ուսումնառության ընթացքում 85 եւ ավելի ՄՈԳ ունեցող մարզի պետական բուհերի բոլոր ուսանողներին:

Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց այդ անակնկալի համար եւ համոզմունք հայտնեց, որ սա կրթության որակի բարձրացմանը խթանող լավագույն միջոցներից է, ինչը կստեղծի գիտելիքի գնահատման լրացուցիչ վերահսկման մոդել: «Խրախուսումն առողջ մրցակցություն կստեղծի ուսանողների միջեւ, կձեւավորվի մի սերունդ, որը չի հանդուրժի գիտելիքի հանդեպ իմիջիայլոց վերաբերմունք եւ ոչ ճիշտ գնահատական», - նշեց Ա.Կոստանդյանը: 

Չնայած կարճ ժամանակահատված է անցել պաշտոնավարումից, այնուամենայնիվ տնօրենին խնդրեցինք խոսել մասնաճյուղի մի քանի խնդրից: Նա նշեց, որ առաջնահերթ խնդիրը եղել եւ մնում է ուսուցման բարձր որակի ապահովումը, լավ սովորելու խթանումը, ուսանողական ակտիվ կյանքի կազմակերպումը եւ ծրագրային, մեթոդական, փաստաթղթային առումով մայր բուհին լիարժեք համապատասխանեցումը: «Տարածքային հեռավորությունը որոշ դեպքերում մասնակի տարբերություններ է առաջացրել, բայց պետք է կարեւորենք մասնաճյուղ հասկացությունը, որը լիարժեք պետք է օգտվի մայր բուհի ընձեռած հնարավորություններից», - տեղեկացրեց տնօրենը:

Ուսանողների լավ սովորելը խթանելու կարեւոր քայլերից մեկն էլ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունն է, ըստ որի՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի քսան ուսանող հնարավորություն կունենա արտադրական պրակտիկայի ընթացքում թեկուզ կես դրույքով աշխատել ընկերությունում: Սա, բնականաբար, ոգեւորիչ է եւ հետագայում ավելի կնպաստի ուսանողի թե՛ գիտելիքների հարստացմանը, թե՛ աշխատանքային գործունեությանը:

Մասնաճյուղի կանոնադրության կետերից մեկի համաձայն՝ բուհի նպատակներից է նաեւ անհատի համակողմանի զարգացումը, ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը: Այդ նպատակով նախաձեռնվում է «Վարպետաց դասեր» սեմինարների շարք անցկացնել՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ, որի ընթացքում մարզի տարբեր ոլորտների նշանավոր անձինք ոչ միայն մասնաճյուղի ուսանողության, այլեւ մարզի երիտասարդության համար տարբեր թեմաներով դասախոսություններ կկարդան: Նախաձեռնության մեկնարկը փետրվարի 21-ին ազդարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հանդես գալով «Սոցիալական ինժեներիա» թեմայով դասախոսությամբ: Թեման արդիական էր եւ հետաքրքրեց ներկաներին, որոնց թվում էին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներ, դասախոսներ, գիտական խորհրդի անդամներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, Գորիսի պետական համալսարանից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ մարզպետարանի աշխատակիցներ: Ի դեպ, սեմինարին առցանց հետեւում էին Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսանողական, Ագարակի, Մեղրու թիվ 1 եւ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտական խմբերը:

Առաջիկա անելիքներից խոսելիս Ա.Կոստանդյանը տեղեկացրեց, որ հենակետային դպրոց ստեղծելու ուղղությամբ որոշ քայլեր են ձեռնարկվել, որը նախեւառաջ նպատակ ունի բնագիտամաթեմատիկական առարկաներից աշակերտների գիտելիքների որակը բարձրացնել՝ օգտագործելով նաեւ մասնաճյուղի դասախոսների ներուժը, լաբորատոր պայմանները եւ այլ հնարավորությունները:

Մասնաճյուղը երկու մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթություն իրականացնելու համար նախարարություն 30 անվճար տեղի հայտ է ներկայացրել: Համապատասխան աշխատանքներ են իրականացվում նաեւ մասնաճյուղում երկու մասնագիտությամբ՝ ընդերքաբանություն եւ մետալուրգիա, մագիստրոսական կրթություն իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ ոչ այս, բայց հաջորդ ուստարում ծրագիրն իրականություն կդառնա:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26