Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը և այն պահպանել աչքի լույսի պես

26.02.2024 12:10
857

Իմ գիտակցական կյանքում՝ 1988 թվականից սկսած, այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով ներդրում եմ ունեցել և ունեմ հայ-ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում։

Անկախ նրանից, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշնակցության և հայ-ռուսական եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի, միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը (ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով) վայրկյան առաջ պետք է փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ և այն միշտ պահպանե՛լ աչքի լույսի պես։

Ի դեպ՝ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թ. փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Հայաստանի թշնամի Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

 

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40