Պուտինն Ալիեւին խոստացավ հանել վերջին արգելքներն Արցախում

30.06.2022 11:11
1188

Կասպիական ավազանի երկրների ղեկավարների հավաքին Պուտինը հանդիպել է Ալիեւի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը․ «ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թ. մեր համատեղ պլանը։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք նորից քննարկելու այս թեման: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն գաղափարների համար, որոնք դուք ձեւակերպեցիք մեր ոչ պաշտոնական շփման, ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ»․ Ալիեւին ասել է Պուտինը։

Մոսկվայի ու Բաքվի համատեղ ծրագրերն արագացվել են, ինչն անկասկած կապված է Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ պատերազմի ներքին ու արտաքին խնդիրների սրմամբ։ Մոսկվան Բաքվի ու Անկարայի հետ ձեւավորում է տնտեսա-քաղաքական դաշնություն, ցամաքային ուղիղ կապով, ներգրավելով նաեւ կասպյան ավազանի երկրները, ինչը Մոսկվան դիտարկում է որպես հնարավորություն անվտանգային խնդիրները կարգավորելու եւ պատժամիջոցները շրջանցելու համար։

Կարիք չկա եւս մեկ անգամ մանրամասնել, որ դա արվում է Հայաստանի հաշվին։ Ամեն ինչ մակերեսին է։ Դրա վկայությունն են Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի կուսակցի՝ Մոսկվային հրապարակավ ինչ որ խոստումների եւ պարտավորությունների հիշեցումները, ինչպես նաեւ ռուսանպաստ ագենտուրայի ու մամուլի այս օրերի քարոզչական դրույթները եւ մատնագրերը։

Պուտինը Ալիեւին խոստանում է հանել վերջին խնդիրները համատեղ պլանի իրագործման ճանապարհին, որոնք կապված են Արցախի եւ միջանցքների, ինչպես նաեւ ՀՀ տարածքի մի զգալի մասի օտարման հետ։ Հայաստանյան իշխանությունն իրագործում է այդ պլանները ռուսանպաստ «ընդդիմության» հետ ձեռք ձեռքի, որը «դիմադրություն շարժում» է ծավալել նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության շրջանակում, որն իրագործում է ՔՊ-ական իշխանությունը։ Թե ում եւ ինչին է դիմադրում, ավելի ճիշտ՝ ում եւ ինչին չի դիմադրում՝ թերեւս պարզ է դարձել բոլորին։

Ռուս-թուրքական պլանները խորտակվելու են․ խնդիրն այն է՝ ում հաշվին, եւ ամենագլխավորը՝ ինչ է իր համար որոշել հայ ժողովուրդը՝ մնում է թշնամական քարոզչության թմբիրի տա՞կ, թե իր ձեռքն է վերցնում իր ճակատագիրը։

https://www.lragir.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40