Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում նշեց համագործակցության խորացման 3 հիմնական ուղղությունները

23.10.2024 12:56
689

ՌԴ նախագահն ընդգծեց, որ 30–ից ավելի երկիր հետաքրրքված է ԲՐԻԿՍ—ն անդամակցելու հարցով։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Անվտանգության հարցերով քաղաքականության, էկոնոմիկայի և ֆինանսների, մշակութային և հումանիտար հարցերով փոխգործակցությունը պետք է խորացնել ԲՐԻԿՍ անդամ պետությունների միջև։ Այդ մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ` ներկայացնելով այն 3 հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ կտարվեն աշխատանքներ։

Միանա՞լ ԲՐԻԿՍ-ին, թե՞ պարտվել. Արևմուտքը պետք է ընտրություն անի

«ՌԴ–ն արել է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի ԲՐԻԿՍ–ի հեղինակությունն աշխարհում, բարձրացնի նրա դերակատարությունը համաշխարհային հարթակներում։ Արել ենք ամեն ինչ, որպեսզի միության նոր անդամ երկրների համար ապահովենք առավելագույն հարթ ու ամբողջական ինտեգրում»,– հայտարարեց Պուտինը։

Նա նշեց, որ առաջին անգամ է ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովն ընթանում ընդլայնված կազմով, և այն ՌԴ նախագահության համար առանցքային իրադարձություն է։

Պուտինն առաջարկեց ԲՐԻՍԿ անդամ երկրների ղեկավարներին նեղ կազմով քննարկել առավել արդիական խնդիրները, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում ԲՐԻԿՍ–ի անդամ պետությունների համագործակցության, այդ թվում` տարածաշրջանային սուր հակամարտությունների շուրջ։

   «Կքնարկենք նաև Յոհանեսբուրգում անցկացված նախորդ գագաթնաժողովի ժամանակ ընդուված երկու կարևոր որոշումների կատարման հարցերը`    ֆինանսական փոխհարաբերությունների խորացումն ու ամրապնդումը միության շրջանակում, ինչպես նաև մեր միության հետագա ընդլայնման հարցերը»,– ավելացրեց ՌԴ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ հարավ–արևելյան երկրներից շատերը մեծ հետաքրքություն ունեն ԲՐԻԿՍ–ի հետ հարաբերություններ հաստատելու հարցում։ «Չպետք է անտեսել այդ հանգամանքը, դա սխալ կլինի»,– նկատեց նա։

Պուտինի խոսքով` 30–ից ավելի երկիր նման հետաքրքրություն է արդեն իսկ ցուցաբերել։ Այս դեպքում, ըստ նրա, պետք է պահպանել հավասարակշռությունը և թույլ չտալ ԲՐԻԿՍ—ի արդյունավետության նվազեցում։

Վերջում նա հայտարարեց, որ ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարները պետք է կազմեն այդ երկրների ցանկը և նրանց մասով որոշումը կայացնեն կազանյան այս հանդիպման արդյունքներով։

ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարներն առանձնացան նեղ կազմով քննարկում անցկացնելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40