Վերջին հրաժեշտը Կարո Համբարձումյանին

25.04.2016 10:46
2737

Ճակատագրի կամոք 1960թ. ապրիլի 20-ին հայրենի հողից ծնված հերոսը 56 տարի անց նույն օրը վերադարձավ մայր հողի գիրկը: Ապրիլի 20-ին Սիսիանի պանթեոնում ավելացավ եւս մեկ շիրմաթումբ: Ապրիլի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում թշնամու հրետակոծության հետեւանքով զոհված ազատամարտիկներին երկնային կյանքում միացավ նաեւ Վաղատին գյուղից Կարո Համբարձումյանը, ով նույն միջադեպի հետեւանքով գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել: 15-օրյա համառ պայքարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց ազատամարտիկը:

Եղբոր՝ ժորա Համբարձումյանի խոսքերով՝ բժիշկներն ամեն հնարավորն ու անհնարինն արեցին եղբոր կյանքը փրկելու համար: «Ինքնամփոփ, բարյացակամ, արդարամիտ ու դիմացինի հանդեպ կարեկից անձնավորություն էր, ում համար հայրենիքն ամեն ինչից վեր էր: Ոչնչից չէր վախենում, դժվարությունները նրան էլ ավելի ուժեղ էին դարձրել», - այսպես բնութագրեց Ժորա Համբարձումյանը եղբորը:

Կարո Համբարձումյանը, ծնվելով Սիսիանի շրջանի Վաղատին գյուղում, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սիսիանի պրոֆտեխուսումնարանում ստացել էր կռունկավար-մեխանիզատորի մասնագիտություն, որն ավարտելուց հետո անմիջապես վերադարձել էր հայրենի գյուղ: ԵԿՄ անդամ էր. 1990-ական թվականների Արցախյան պատերազմին Սիսական գնդում ակտիվ մասնակցություն էր ունեցել՝ հայտնվելով մարտի դաշտի ամենաթեժ կետերում: Հետագայում պատերազմում ունեցած մասնակցության համար պարգեւատրվել է պատվոգրերով եւ մեդալներով:

«Ապրիլյան դեպքերի մասին անմիջապես լսելուց հետո պատրաստակամություն հայտնեց մեկնել մարտի դաշտ, իսկ երբ նա մի որոշում էր կայացնում, անհնար էր հետ կանգնեցնել: Գնալուց առաջ բոլորին հույս էր տալիս, որ հաղթանակը մերն է լինելու: Ամեն անգամ, երբ լսում էր սահմանին թշնամու կատարած ոտնձգությունների մասին, վրեժով էր լցվում, ցանկություն հայտնում մեկնել առաջին գիծ», - պատմում է եղբայրը:

Հինգ երեխայի հայր, ութ թոռան պապ Կարո Համբարձումյանից սերունդները ժառանգել են  բնավորության լավագույն գծերը: Ընտանիքում տիրող խաղաղ մթնոլորտը, հայրենասիրական ու մարդասիրական դաստիարակությունը շատ-շատերի համար օրինակ կարող են լինել:

Ինչպես իր դամբանական խոսքում նշեց Մհեր Եղիազարյանը, Կարո Համբարձումյանն այն եզակի համեստ մարդկանցից էր, ով պատերազմից հետո ոչինչ չպահանջեց, այլ վերադարձավ հայրենի գյուղ՝ ստեղծելով ընտանիք, նպատակներին հասցնելով իր զավակներին: Նա նաեւ նշեց, որ միայն միասնությամբ կարելի է դժվարությունները հաղթահարել եւ կերտել հաղթանակներ: Մհեր Եղիազարյանը անուն առ անուն հիշեց նաեւ այս ողբերգության հետեւանքով զոհված սիսիանցի կամավորների անունները, ովքեր մարտական կենսագրություն ունեին, բայց գնացին մարտի դաշտ՝ իրենց ապահոված հաղթանակը եւս մեկ անգամ ամրապնդելու: 

Հուղարկավորությանը ներկա ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Պատերազմը չի վերջացել, թշնամին նենգ է, ստոր է, իսկ մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք: Մենք իրավունք չունենք մի թիզ հող կորցնել Արցախից, այլապես կշրջվի պատմության այն էջը, որ հետո ողբերգական կլինի: Հետեւաբար եկեք տոկանք, հպարտանանք, հարգենք, սիրենք եւ պահպանենք այն, ինչը որ ձեռք ենք բերել, եւ ամեն տեղ, ամենուրեք մեր սերունդներին փոխանցենք այս տղաների, իմ ընկերների, իմ եղբայրների արյան գնով ձեռք բերածը: Եվ ընդամենը ես պիտի ասեմ` շնորհակալություն բոլորին արցախցիների անունից մեր կողքին գտնվելու համար: Շնորհակալություն սյունեցիներին, որ առաջինը ներկայացան եւ առաջինը ձեռք մեկնեցին, շնորհակալություն, որ ամենաթեժ պահին ամենաթեժ տեղը նրանք մեկնեցին, բայց ստոր թշնամին արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում»:

Այս օրերին պանթեոնների թարմ շիրմաթմբերի առաջ պիտի գլուխ խոնարհել, հպարտանալ հայրենի հերոսների սխրագործություններով, պաշտպանել ու պահպանել այն, ինչ ձեռք է բերվել նրանց արյան գնով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34