Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51
692

Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի Ռուսաստանում նշանակված մի շարք դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ վաղը Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների դեսպաններ։ Դրանց թվում է լինելու նաև Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Նա այս պաշտոնում փոխարինել է ավելի քան 18 տարի որպես դեսպան պաշտոնավարած Փոլադ Բյուլբյուլօղլիին։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։

Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթները

25.11.2026 16:50

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

25.11.2026 15:52

Հայրենիքն ամեն միլիմետրով զգացող հրամանատարը․ Մոնթեն կդառնար 69 տարեկան

25.11.2026 15:36

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել

25.11.2026 15:27

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

25.11.2026 15:14

Կրեմլը հաստատել է Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի նախապատրաստումը

25.11.2026 15:11

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

25.11.2026 14:19

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53