Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46
858

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին, որն անցկացվեց Կապան համայնքում։

Փառատոնին ներկայացված էին թիմեր մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքներից․ այն կազմակերպել էր «Մտքի Թռիչք» հասարակական կազմակերպությունը, իսկ միջոցառման գլխավոր գործընկերը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է։

Մարզի ղեկավարն ու փառատոնի հյուրերը շրջել են տաղավաներում և ծանոթացել դպրոցականների պատրաստած անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև հետևել Սյունիքի մարզի համայնքների ԱԹՍ օպերատորների մրցույթ-ստուգատեսին։

Մրցույթում հաղթած թիմերը դրամական մրցանակներ են ստացել, որի հանձնման արարողության ժամանակ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է ու շնորհակալություն հայտնել մասնակիցներին։ 

«Հիշում եմ «Մտքի թռիչք» ՀԿ-ի ու նախաձեռնողների հետ առաջին հանդիպումը, երբ քննարկեցինք մարզում հենց այս ոլորտի զարգացումը։

Եվ մեկուկես տարի հետո տեսնում ենք այն, ինչը կա, որը նշանակում է, որ այն պետք է ունենա շարունակականություն։ Ես երաշխավորում եմ, որ այս նախաձեռնությունը կդարձնենք ամենամյա՝ մեծացնելով փառատոնի հնարավորությունները։

Այն, ինչը մենք հիմա անում ենք այստեղ, վաղը մտնելու է առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտ, հետևաբար, պետք է զարգանա ու տարածվի», - ասաց Սյունիքի մարզպետը։

Փառատոնի մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ։

FPV Woop թեթև քաշային դրոնների անհատական մրցույթում

1-ին տեղ՝ Գոռ Մեժլումյան, Գորիս

2-րդ տեղ՝ Էրիկ Դավթյան, Կապան

3-րդ տեղ՝ Արա՝ Հովհաննիսյան, Քաջարան

FPV 7 դյույմ դրոնների մրցույթում

1-ին տեղ՝ Արտակ Խոջաբաղյան Գորիս

2-րդ տեղ՝ Ժիրայր Պատվականյան Կապան

3-րդ տեղ՝ Բորիս Բաբումյան Մեղրի

Ազատ թռիչք անվանակարգում հաղթեց Սիսիան քաղաքի թիմը,

իսկ մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ Գորիս քաղաքի թիմը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40