Կապանի համայնքապետարանի հետ համագործակցության լավագույն օրինակներից մեկը

08.03.2024 10:00
890

Կապանի համայնքապետարանի հետ գործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության «Պորտֆոլիո» ծրագրի շրջանակներում անցկացվել է երիտասարդների բիզնես հմտությունների զարգացման 7–օրյա դասընթաց, որի գլխավոր բանախոսը InSight խորհրդատվական ընկերության խոսնակ, մասնագետ Դավիթ Մեջլումյանն էր։

Դասընթացին մասնակցում էին կապանցի 26 երիտասարդ։ Ուշագրավ էր հատկապես այն հանգամանքը, որ ներգրավվել էին ինչպես «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող և իրատեսական գաղափարներով երիտասարդները, այնպես էլ գործող բիզնես ունեցողները։

Ժամանակակից բիզնեսի կոնցեպտ, մոտիվացման բանաձևեր, նպատակի սահմանում և ռիսկի մենեջմենթ, Digital առաջխաղացում և վիզուալ, վաճառքի վերահսկում և օպտիմիզացիա՝ սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվել են։ Այս ամենի տրամաբանական շարունակությունն են եղել ինտերակտիվ խաղերը, գործնական առաջադրանքները, գաղափարների գեներացումն ու մասնագետի օգնությամբ դրանց գրագետ ներկայացումը։

Արդյունքում կապանցի երիտասարդները ձեռք են բերել ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այլև հնարավորություն են ստացել ճանաչելու միմյանց, կիսվելու իրենց փորձով ու գաղափարներով։

Լավագույն բիզնես գաղափարները արժանացել են համապատասխանաբար 600, 500 և 500, 300 հազար դրամ գումարի չափով դրամաշնորհների։ Իսկ բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ՝ գրքերի տեսքով:

Դասընթացի ավարտին երիտասարդները հնարավորություն ունեցան նաև հանդիպելու համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, ներկայացնելու իրենց գաղափարներն ու հարց ու պատասխանի ձևաչափով քննարկելու ինչպես իրենց հուզող հարցերը, այնպես էլ համայնքի տնտեսական զարգացման հեռանկարները։

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության «Պորտֆոլիո» ծրագրի շրջանակներում և աջակցությամբ բացվեց նաև երիտասարդական կենտրոն, որը երիտասարդների համար կծառայի ոչ միայն պարզապես ժամանցային վայր, այլ կենտրոնում կազմակերպվելիք կրթական, մշակութային, ինտելեկտուալ, ժամանցային միջոցառումները կնպաստեն համայնքային կյանքի էլ ավելի աշխուժացմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը։

Կենտրոնը համակարգվելու է համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40