Պուտինը չի բացառել ուկրաինական հացահատիկի արտահանումը ԵՄ սահմանափակելու հնարավորությունը

07.09.2022 17:03
959

Մոսկվայի, Կիեւի եւ Անկարայի միջեւ կնքված համաձայնագրով Ուկրաինայի տարածքից արտահանվող ամբողջ հացահատիկն ի վերջո ուղարկվել է Եվրոպա, այլ ոչ թե զարգացող երկրներ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորի լիագումար նիստին, փոխանցում է News.am-ը։

«Մենք Թուրքիայի հետ արեցինք ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հացահատիկն արտահանվի։ Եթե ​​Թուրքիային բացառել որպես միջնորդ երկիր, ապա գործնականում Ուկրաինայից արտահանվող ամբողջ հացահատիկն ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ Եվրամիության երկրներ»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ութսունյոթ նավերից միայն երկուսն են ուղարկվել։

«Եւ դրանցով 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք է արտահանվել։ Ուզում եմ ասել, որ, ինչպես եվրոպական շատ երկրներ վերջին տասնամյակների եւ դարերի ընթացքում որպես գաղութատեր են հանդես եկել, այնպես էլ շարունակում են գործել այսօր: Հերթական անգամ նրանք պարզապես խաբեցին զարգացող երկրներին եւ շարունակում են խաբել»,- նշել է նախագահը։

Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ այդպիսի մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան եւ աննախադեպ հումանիտար աղետի կհանգեցնեն։

Պուտինը նաեւ հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի եւ պարենի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը։ Այս հարցի շուրջ, անշուշտ, կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22