Պուտինը համաձայնել է Իրանի հարցով միջնորդ լինելու վերաբերյալ Թրամփի առաջարկին. Bloomberg

04.03.2025 16:42
633

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է Ռուսաստանի Դաշնությանը միջնորդ լինել Իրանի հետ միջուկային ծրագրի  և տարածաշրջանային հարցերի շուրջ, և ՌԴ-ն համաձայնել է. այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:

Նշվում է, որ Թրամփն  այդ մասին ուղիղ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փետրվարին կայացած հեռախոսազրույցում: Այնուհետև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են Սաուդյան Արաբիայում ռուս գործընկերների հետ:

Նշվում է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Իրանը հրապարակավ չեն հաստատել կամ չեն հերքել տեղեկությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Bloomberg-ի հարցմանն ի պատասխան ասել է.«Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը պետք է լուծեն բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով»: Նրա խոսքով՝ Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը առաջարկել է միջնորդ լինել Թեհրանի և Վաշինգտոնի միջև, ասել է, որ «բնական» է, որ երկրներն առաջարկեն իրենց օգնությունը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Վաշինգտոնի շահագրգռվածությունը, որ Մոսկվան օգնի Իրանի հետ կապված հարցերում: Ըստ թերթի՝ Լավրովն ավելի ուշ ԱՄՆ-ի հետ հանդիպման մասին մանրամասներ է հայտնել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին, երբ նրանք հանդիպել են Թեհրանում:

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը հակասական ազդանշաններ է ուղարկել Իրանի վերաբերյալ: Սկզբում նա ասել է, որ նպատակ ունի վերադառնալ իր առաջին ժամկետի ընթացքում Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությանը, ինչպիսին է պատժամիջոցների վերահաստատումը: Սակայն Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է «անհապաղ» սկսել աշխատել «Իրանի հետ միջուկային խաղաղության համաձայնագրի վրա»։

Սակայն անհասկանալի է, թե Թեհրանը որքանով կընդունի Ռուսաստանի միջոցով ԱՄՆ-ի առաջարկները: Շատ կոշտ գծի կողմնակիցներ, որոնք գերիշխում են Իրանի հզոր ինստիտուտներում, ինչպիսիք են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դատական ​​համակարգը, հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Վաշինգտոնի հետ հարաբերություններին: Անցյալ ամիս Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ Թրամփին չի կարելի վստահել, քանի որ նա դուրս 2018-ին դուրս է եկել Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագրից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40