Պուտինը ՀՀ գազի եւ նավթի մատակարարման մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենք է ստորագրել

23.11.2020 19:45
1877

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Հայաստան բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար:

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի լրացման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2020 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում:

Արձանագրությունը ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոն) արտահանում է նախատեսում Հայաստանի տարածք` առանց արտահանման մաքսատուրքի գանձման: Բացի այդ, թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի միասնամ կոդերը:

news.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40