Հյուր էր ճանաչված դաշնակահարուհին

18.03.2019 17:12
1312

Մայրաքաղաքի մշակութային կյանքին առնչվելու յուրատեսական առիթ ու հնարավորություն են Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվող եւ անցկացվող համերգները: Այս անգամ «Գարուն» շարքի շրջանակում Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթի դափնեկիր, «Արամ Խաչատրյան» դաշնամուրային տրիոյի դաշնակահար, պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:  Արմինե Գրիգորյանը ժամանակակից դաշնամուրային արվեստի ամենավառ ներկայացուցիչներից է, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ ասպիրանտուրան՝ պրոֆեսորներ Գեորգի եւ Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ: Համերգային շրջագայություններով, որպես մենակատար, հանդես է եկել բազմաթիվ երկրներում, 2005-ից հանդես է գալիս որպես «Արամ Խաչատրյան» տրիոյի դաշնակահար: Համերգներով հանդես է եկել համաշխարհային տարբեր հեղինակավոր համերգասրահների բեմահարթակներում, այդ թվում՝ Վիեննայի, Համբուրգի, Լայպցիգի, Մյունխենի, Լոնդոնի, Տոկիոյի, Տորոնտոյի եւ այլն: 

Ի տարբերություն Արամ Խաչատրյանի խոշոր կտավների՝ կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները քիչ հայտնի են հանդիսականին: Այդ բացը լրացնելու նպատակով վերջին տարիներին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը եւ «Արամ Խաչատրյան» տրիոն մեծ ուշադրություն են դարձնում կոմպոզիտորի դաշնամուրային, կամերային ստեղծագործությունների պրոպագանդմանը: Այս համերգին դաշնակահարուհին մեծ վարպետությամբ կատարեց Արամ Խաչատրյանի «Սոնատը» (առաջին մաս), «Վալս կապրիսը» եւ «Պարը»: Համերգին հնչեցին նաեւ Շոպենի, Լիստի, Ռախմանինովի, Կոմիտաս-Սարաջյանի, Ա. Հարությունյանի ստեղծագործություններից: Համերգի ընթացքում Արմինե Գրիգորյանը ներկայացրեց «Արամ Խաչատրյան-դաշնամուրային ստեղծագործություններ» ձայնասկավառակը, որի մի օրինակը նվիրեց Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցին: Համերգի ավարտին դաշնակահարուհին կատարեց Ա. Խաչատրյանի հանրահայտ «Տոկատտը»:

Վերջում Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը շնորհակալության խոսք ուղղեց դաշնակահարուհուն՝ համերգային սքանչելի երեկո պարգեւելու համար, համերգի հովանավոր Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը, համայնքապետարանին, Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լ. Վարդանյանին եւ աշխատակազմին՝ համերգի կայացմանը նպաստելու համար, համերգը վարող Թերեզա Գալստյանին: 

- Առաջին անգամ չէ, որ հանդես եմ գալիս այս քաղաքում, որտեղ ինձ սպասում է արվեստասեր ունկնդիրը, ես էլ  գոհ եմ, որ Ա. Խաչատրյանն ինձ նման հնարավորություն ընձեռեց,- «Սյունյաց երկրին» փոխանցեց Արմինե Գրիգորյանը: 

2018-ը խաչատրյանական տարի էր, լրացավ կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակը: Հետաքրքրվեցինք Արմինե Գրիգորյանից, ով 2004թ.-ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, թե ինչ միջոցառումներ տեղի ունեցան հոբելյանի շրջանակում: Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ տարին հագեցած էր զանազան միջոցառումներով՝ համերգներ, փառատոներ, երեկոներ, իսկ հոկտեմբերին անցկացվեց միջազգային գիտական կոնֆերանս, տուն-թանգարանը հյուրընկալեց երաժշտագետներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ՝ 11 երկրից: Նրանց ելույթների հիման վրա պատրաստում են լույս ընծայել ժողովածու: Նորություններ եղան նաեւ տուն-թանգարանի ցուցադրությունում: 

Մինչեւ համերգը՝ օրվա ընթացքում, օգտվելով պատեհ առիթից, Կապանի արվեստի քոլեջի տնօրինության նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց կրթօջախի դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ, որն անցավ անմիջական մթնոլորտում, դաշնակահարուհին բավարարեց ներկաների հարցասիրությանը եւ քոլեջին նվիրեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասին նյութեր եւ ձայնասկավառակ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40