Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորաան ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2025 10:55
1081

Սիրելի ուսանողներ,

նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ նշվում է որպես ուսանողների համերաշխության օր` ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ:

Ուսանողությունը մեր հասարակության շարժիչ ուժն է, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը:

Դուք գտնվում եք կյանքի այն փուլում, որտեղ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով ձեզ համար կենսական և ուղենշային սկզբունքներ:

Դուք ակտիվ և միասնաբար քայլում եք մեր երկրի հասարակական կյանքի գրեթե բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Եվ ինչպիսին կլինի մեր համայնքը, մարզը և երկիրը տարիներ անց, պայմանավորված է նաև ձեր ձգտումներով ու մասնագիտական գիտելիքներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Կրթության, գիտելիքի, իմացության անսպառ աշխարհում կերտելով ինքներդ ձեզ՝ առաջնային համարե՛ք նաև ձեռքբերումները`դրանք ծառայեցնելով ի շահ պետության և ի նպաստ մեր համայնքի, իսկ համայնքը երբեք ջանք ու եռանդ չի խնայել և չի խնայելու` քաջալերելու և խրախուսելու ձեր մտահաղացումներն ու ձեռքբերումները։

Օրվա կապակցությամբ կրկին ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` մաղթելով մշտապես փնտրելու, կրթվելու և ինքնակրթվելու ամուր կամք, մեծ երազանքներ ունենալու համարձակություն, սիրելու և նվիրվելու անսպառ եռանդ:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25