Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական խոսքը՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ

28.01.2025 12:34
1275

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց Բանակի հրամանատարներ, պարոնայք սպաներ և զինվորներ՝ այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձն է և այս օրը մեր պետական տոնացույցում առանձնահատուկ տեղ է գրավում որպես կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Հայոց բանակն ու Հայոց պետականությունը իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել մարտահրավերների։

Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության համար զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքը հայտնում նրանց ծնողներին և ընտանիքներին։

Բոլոր ժամանակներում մեր կամավորի, զինվորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերվել մեր հաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանվել մեր ընտանեկան օջախները և այդ նշանաբանով էլ մենք պետք է շարունակենք գործել ամենօրյա ռեժիմով, որպեսզի ամրացնենք այն։

Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք, որ մեր հողի ամեն մի կտորը մեծ պայքարով է պահվում։ Եվ առավել քան երբևէ, բոլորիս համար Հայոց բանակի կողքին կանգնելը պետք է լինի առաջնային պարտավորություն, և մեր երկրի սահմանները անառիկ կլինեն միայն մեր միասնականության, ուժի, տոկունության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո շնորհիվ։

Մաղթում եմ, որ արժանապատիվ խաղաղություն լինի թե՛ մեր սահմաններում, թե՛ մեր երկրի ներսում և յուրաքանչյուրիս ներսում:

Մեր բոլորիս պարտքն է գիտակցել, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով, մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել և գնում են հանուն մեր երկրի ու ժողովրդի: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:

Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ և եթե այն պիտի խախտվի, թող խախտվի միայն մեր հերթական հաղթանակի հրավառությամբ, հաղթանակի բացականչությամբ և հաղթանակի համազարկով:

Աստված պահապան մեր երկրին ու մեր զինվորին։

Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21