ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2022 10:40
1669

Հարգարժան ուսուցիչներ, երախտագիտության զգացումով ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մատաղ սերնդին հիմնավոր կրթության ու դաստիարակության տալու խնդիրը բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների համար, իսկ մեր ժողովրդի` առավել ևս, առաջնային ու կարեւորագույն նշանակություն է ունեցել:

Սիրելի' ուսուցիչներ, այդ նվիրական առաքելությունը Ձեզ է վերապահված և դրանով իսկ արժանի եք ամենայն երախտագիտության ու մեծարանքի:

Ձեր այսօրվա սաներն են վաղը տնօրինելու մեր երկրի ճակատագիրը, ուստի բնավ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից է գլխավորապես կախված մեր ժողովրդի ապագան: Ի վերջո, Ձեզ ենք պարտական մեր գիտական, մշակութային, մարզական և մյուս ոլորտներում ունեցած բոլոր հաջողությունների համար:

Ու ամենակարևորը` Ձեր կրթած ու դաստիարակած սաներն ու աշկերտներն են այսօր և վաղը` մշտական վտանգի պայմաններում, երկրի անվտանգությունն ու անդորրը պահպանողները, հետևաբար, Ձեզ է վերապահված նրանցով հպարտանալու առաջնային իրավունքը…

Փառք ու պատիվ Ձեզ, հարգարժան ուսուցիչներ, խոնարհում` Ձեր հայրենանվեր գործի, Ձեր ազնիվ վաստակի առաջ:

Կրկին շնորհավորելով այս հրաշալի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ երջանկություն, քաջ առողջություն և երկար տարիների աշխատանքային արդյունավետ գործունեություն:

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11