Ադրբեջանին ոչ մի խաղաղություն պետք չէ, նրան պետք է Ղարաբաղը. Ալեքսանդր Իսկանդարյան

23.05.2023 11:49
831

Եթե ​​դուրս գանք ընդամենն արտահայտություններից ու նայենք, թե ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ կա շրջափակում, էսկալացիա և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա տարբեր մեթոդներով ճնշում գործադրելու փորձ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այս գործելաոճը, նրա խոսքով, շարունակվելու է։

«Ինձ համար պարզ չէ միայն մի բան՝ եթե ինչ-որ թուղթ ստորագրվի, սա կդադարի՞, թե՞ ոչ»,- հարցրեց քաղաքագետը։

Փորձագետը վստահ չէ, որ խաղաղության համաձայնագիրն ընդհանրապես կստորագրվի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը դեռ այլ կերպ են պատկերացնում իրավիճակը՝ նույնիսկ չնայած նրան, ինչ այսօր ասաց Փաշինյանը։

«Փաշինյանը խոսել է Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային ձևաչափով բանակցային գործընթացի մասին։ Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ ոչ միջազգային ձևաչափի, ոչ էլ բանակցելու այն մարդկանց հետ, որոնց հանցագործ է անվանում։ Ըստ այդմ՝ սա չի աշխատի։ Ենթադրենք, Ադրբեջանը համաձայնել է։ Սա նշանակում է արդյո՞ք, որ նա կդադարի կրակել: Արդյո՞ք սա նշանակում է, որ նա կդադարի բնակչությանը դուրս քամել Լեռնային Ղարաբաղից։ Սա նշանակում է արդյո՞ք, որ նա ճանաչելու է ԼՂՀ ընտրված իշխանություններին։ Այս թե որն է հարցը։ Ինձ թվում է, որ նա անպայման չէ, որ դա անի։

Ըստ այդմ՝ խոսքը այն մասին չէ, թե ինչ կարող է ստորագրվել։ Լավ, կստորագրվի ճանապարհային քարտեզ՝ գնալու շրջանակային համաձայնագրի, որը պայմանագիր չէ, և ի՞նչ է փոխվելու։

Երկրորդ՝ արդեն չկա և 29800 քառ. կմ։  Բաքուն արդեն կծել է 200 քմ. կմ։ Արդյո՞ք նա նահանջելու է այս դիրքերից։ Շատ դժվար է հավատալ։ Այն ամենը, ինչ նրանք վերցրել են սահմանին, կգնա՞ն այդտեղից։ Ո՛չ, իհարկե»,- հավելեց Իսկանդարյանը։

Ելնելով դրանից՝ քաղաքագետը կարծում է, որ հակասությունները կպահպանվեն։ «Գործընթացը շարունակվում է, և այս գործընթացում Ադրբեջանին ոչ մի խաղաղություն պետք չէ, նրան պետք է Ղարաբաղը։ Եվ նա կշարունակի փորձել հասնել Ղարաբաղին։ Ադրբեջանում ասում են, որ Ադրբեջանի քաղաքացիություն կարող են վերցնել այն մարդիկ, ովքեր հանցագործ չեն, իսկ մարդիկ, ովքեր զենք են պահել իրենց ձեռքում, հանցագործ են։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ողջ արական բնակչությունը։

Հակամարտությունը շարունակվում է, և այն, ինչ տեղի է ունենում այս դիսկուրսիվ տարածքում, Ղարաբաղի և Հայաստանի վրա գործադրվող ճնշման պատասխանի մի մասն է»,- կարծում է նա։

Փորձագետը հավելեց, որ հաշվի առնելով  29800 քառ. կմ-ի փոխճանաչման մասին խոսակցությունները, որ պահանջատիրության մակարդակն իջնում ​​է, պարզ էր, որ վաղ թե ուշ բանը հասնելու է նրան, ինչին հասել է այսօր։ Սա բավականին տրամաբանական հաջորդ քայլ է այն գործընթացում, որն ընթանում էր:

«Եթե խոսում ենք քաղաքական հեռանկարի մասին, ապա այսօր ԼՂՀ ինքնորոշման ճանաչման մասին խոսք չկա և վաղուց չի եղել։ Համենայնդեպս, 2020 թվականի պատերազմից հետո ես չեմ պատկերացնում առարկայական բանակցություններ, որոնցում կքննարկվեր նման տարբերակ։ Սա մեծապես ճիշտ էր նույնիսկ 2020 թվականի պատերազմից առաջ, քանի որ նույնիսկ այն ժամանակ դժվար էր պատկերացնել Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը, 2011 թվականից հետո Կազանում պարզ դարձավ, որ նման բան չի կարող լինել։ Բոլոր բանակցությունները ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ կառավարման շուրջ էին, որ այն մնա այն տեսքով, որով եղել է։ Հիմա իրավիճակը վատացել է, բայց մենք դեռ խոսում ենք կառավարման, ոչ թե լուծման մասին։

Բայց ես պատրաստ չեմ պատմական տեսանկյունից խոսել գործընթացի մասին: Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հայկական երկու պետություններն ու ինչ իրենցից կներկայացնեն որպես սուբյեկտներ»,- եզրափակեց Իսկանդարյանը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24