Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 1-ի կապակցությամբ

01.05.2024 11:57
948

Սիրելի հայրենակիցներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը:

Աշխատավորի և փառքի կոչմանն արժանի սիրելի քաջարանցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ։ Այսօր քաջարանցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի բնօրրանը, շենացնել այն և կերտել իր սերունդների ապագան:

Աշխատավոր քաջարանցին յոթ տասնամյակներ շարունակ՝ իր աշխատանքով և աշխատասիրությամբ արարել, կառուցել և թողել է հարուստ ժառանգություն իր սերունդներին, և իր աշխատանքով այսօր ճանաչելի ու հայտնի դարձել աշխարհին։ Եվ այսօր էլ համայնքում նույն կերպ շարունակվում է այդ արարումն ու շենացումը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքարդյունաբերական հսկա գործարանը յոթ տասնամյակներ շարունակ՝ քաջարանցի ամենատարբեր սերունդների անբասիր և քրտնաջան աշխատանքի արդյունքում հասել է մեր օրեր և մեր բոլորիս աշխատանքի շնորհիվ այսօր դարձել մեր երկրի թիվ մեկ հարկատուն և վաստակել աշխատանքային փառքի քաղաք անվանումը։

Եվ այսօր էլ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր քաղաքում և համայնքում այդ հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։

Եվ միայն արդար ու ստեղծագործ աշխատանքով մարդը կարող է դառնալ հասարակության լիիրավ անդամ, նպաստել երկրի հզորացմանն ու բարգավաճմանը:

Կրկին շնորհավորում եմ ամենատարբեր ոլորտների բոլոր աշխատավորներին՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի ու համայնքի շենացման և մեր ընտանիքների բարօրության։

Աստված պահապան բոլորիս։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40