Փոքրիկ նկարչուհին Մեղրիից

13.01.2023 10:34
3108

Վարդուհի Ստեփանյան, 14 տարեկան, բնակվում է Մեղրի քաղաքում: Սովորում է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի իններորդ դասարանում: Նախասիրություններն են նկարելը և պարելը:

Նրբիկ, գեղեցկատես աղջնակը վաղ տարիքից է սիրել նկարել: Նկարում էր իր հասակակիցների նման՝ չգրավելով ոչ ոքի ուշադրությունը: Օգնում էր փոքրիկ  եղբորը՝ նկարչական հանձնարարություններ կատարելիս: Մի անգամ էլ՝ 2020 թվականին, երբ ընտանեկան զրույցի թեման կրկին 44-օրյա պատերազմն էր,Վարդուհին առանձնացել է գրասեղանի մոտ և ինչ-որ բան  նկարել: Աշխատանքն ավարտվելուց հետո պարզվել է, որ նկարել է Արցախի խորհրդանիշ պապիկ-տատիկին, իսկ նրանց թիկունքին՝ ինքնաձիգն ուսին հպարտ զինվորին: Նկարը հիացրել էր դիտողներին...

Օրեր հետո էլ ծնողների զարմանքն ու հիացմունքը միախառնվել էին, երբ 12-ամյա աղջնակը նրանց  է ներկայացրել մատիտով նկարված աշխատանքը՝ կանացի մի դիմանկար, որի դեմքին ասես կենդանություն կար, նկատելի հուզմունք. այն արտահայտվում էր թափվող արցունքներով և բնավ չէր տարբերվում բնօրինակից: Գծանկարով աշխատանքները հաջորդեցին մեկը մյուսին՝ հիացմունք պատճառելով  դիտողներին: Ակնհայտ էր, որ փոքրիկ աղջնակն ի վերուստ էր օժտված նկարելու ունակություններով, ճաշակով:

Ի դեպ, կար նաև ժառանգականության գործոնը. հայրիկն էլ  սիրել է նկարել:

Հմտությունների զարգացման նպատակով արդեն 2-րդ տարին է, ինչ Վարդուհին հաճախում է Մեղրիի տարածաշրջանում ճանաչված երիտասարդ գեղանկարիչ Մուշեղ Համբարձումյանի վարած դասընթացներին: Օր-օրի, ինչպես նշում է մասնագետը, նրա առաջընթացն ակնհայտ է դառնում, արագ է տիրապետում այդ արվեստի նրբություններին, դրսևորում ավելի բարձր ճաշակ:

«Իր տարիքի համեմատ Վարդուհին շատ արագ և փայլուն է յուրացնում, վերարտադրում գեղանկարչության նրբությունները: Նա էությամբ է նվիրվում որևէ աշխատանք կատարելուն, ճաշակին միախառնվում են արվեստի ընկալումը, ձգտում է դասերի ընթացքում շատ վերցնել ու ավելին տալ թղթին, կարճ ասած, փորձեք դիտել նրա աշխատանքները և փոքր-ինչ զրուցել այդ համեստ, տաղանդավոր աղջնակի հետ, ու ձեր պատկերացումը կլինի ամբողջական», - այսպես է բնութագրում նրան գեղանկարիչ Մուշեղ Համբարձումյանը:

 Ընդամենն ամիսների ընթացքում նրա թղթե գծանկարներին փոխարինեցին կտավները, սև ու սպիտակին՝ գույների բազմազանությունը, նրա սիրած դիմանկարներին ավելացան նոր թեմաներ: Իսկ երբ հարազատ դպրոցը նշում էր հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը, միջոցառման զարդը դարձավ Վարդուհու վրձնած Չարենցի դիմանկարը, որը մեծ գնահատանքի արժանացրին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները: Դրանից հետո ճանաչողները նրան  քնքշաբար կոչում էին «փոքրիկ  նկարչուհի»:

Նրա մի աշխատանքը ցուցադրվել է  Մեղրիի մշակույթի տանը կազմակերպված ցուցահանդեսում:

Եվ այսպես կարճ, փոքրիկ մի կենսագրություն, որ դեռ երազանքների, սիրած արվեստի բարձունքներին հասնելու համար երկար ու դժվարին ճանապարհ ունի անցնելու: Թե ինչպիսին կլինի այն, ցույց կտա  ժամանակը, բայց սկիզբը, անկասկած, խոստումնալից է մեղրեցի աղջնակի համար:

Սիրուն Սարգսյան

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38