Կապան-Գորիս ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

08.12.2024 15:56
947

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին (Հ-45) այրվում է ավտոցիստեռն՝ ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է հեղուկ գազով: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել՝ 15։05-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի գլանատակառ․ հեղուկ գազի արտահոսք չկա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն / Rescue Service

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

02.11.2026 19:14

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

02.11.2026 18:32

Ներկայացվեց «SOS. մանկական գյուղեր» կազմակերպության գործունեությունը

02.11.2026 16:07

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

02.11.2026 15:53

Մեղրին ամփոփեց «ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը

02.11.2026 12:45

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Տասներկու` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29

Առաջիկայում սահմանը կկարողանան հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով․ Փաշինյան

02.11.2026 10:53

Հայազգի մարզիկը UFC-ում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

02.11.2026 10:47