Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2025 11:59
2717

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ և գործընկերներ, նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրն է` ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ:

ՏԻՄ-երը մեր հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից են՝ որպես բնակչությանն ամենամոտ կանգնած ինքնակառավարվող համակարգ, ինչը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որտեղ հանրության մասնակցությունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրները, այլ նաև նպաստում է դրանց հնարավորին արագ ու արդյունավետ լուծումներ գտնելուն:

Հարգելի՛ ավագանիներ, համայնքային ծառայողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, մեր բոլորիս ամենօրյա պատասխանատու և անդուլ աշխատանքի արդյունքում օրըստօրե զարգանում, ծաղկում և շենանանում են մեր համայնքները, իսկ քաղաքացիների հավատը տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ ավելի ու ավելի է մեծանում:

Սա նաև ապահովում է գործընթացների առավել թափանցիկությանն ու իր հերթին ավելացնում վստահությունը՝ հանդեպ տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ բոլորիս մոտ պետք է գերակայի այն սկզբունքը, որ մեր աշխատանքի արդյունավետության գլխավոր գրավականը` հենց հանրության ակտիվ մասնակցությունն է որուշումների կայացման և իրականացման գործընթացում:

Այս ամենում, անշուշտ, իրենց կարևոր դերակատարումն ունեն համակարգի աշխատողները, ովքեր այս 29 տարիների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, իրենց ամենօրյա սրտացավ աշխատանքով ապացուցել և ապացուցում են, որ միշտ կանգնած են համայնքի բնակչի կողքին և միշտ պատրաստ են լուծելու նրանց հուզող խնդիրներն ու տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն` ինչից, հաստա՛տ, շահելու են մեր համայնքները, բնակիչներն ու պետությունը:

Օրվա կապակցությամ կրկին շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, լավատեսություն, բարեկեցություն և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների և Հայաստանի Հանրապետության:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40