Խոշտանգումների կանխարգելման որևէ ինստիտուտ հայ պատանդներին չի այցելել․ Սիրանուշ Սահակյան

06.03.2025 23:30
479

Փորձը վկայում է այն մասին, որ խոշտանգումների դեպքերի մասին չբարձրաձայնելը հանգեցնում է դրանց աճին և բերում այնպիսի աղետալի հետևանքների, ինչպիսին գերիներին կյանքից զրկելն է։

Խոշտանգումների կանխարգելման որևէ ինստիտուտ Բաքվում պահվող հայ պատանդներին չի այցելել, և կանխող գործունեություն կամ բացահայտում չի իրականացրել, մինչդեռ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում այդ բռնությունների փաստերը թաքցնելու, հերքելու, մերժելու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հայ պատանդներին անձամբ կարողանում են տեսակցել «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Նրանք տեսողական զննության արդյունքում կարող են հայտնաբերել փաստեր խոշտանգումների վերաբերյալ , սակայն անգամ նման տեղեկատվության բացահայտումը հնարավորություն չի տալիս «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեին հրապարակայնացնել հարցը և բարձրաձայնել խոշտանգումների մասին։ Այս տեղեկությունները կարող են արձանագրվել և խորհրդապահական կարգով տրամադրվել միայն Ադրբեջանի իշխանություններին։

Սահակյանն ընդգծեց, որ դատական նիստերի ինտենսիվությամբ պայմանավորված՝ ի հայտ եկան հայ գերիների մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ․ կարելի է երևակայել, թե հագուստով ծածկված հատվածներում ինչպիսի հետքեր կարող են լինել։

«Ակնառու է, որ առաջին դատական նիստին նման վնասվածքներ չեն եղել , սակայն հետագայում դրանք ի հայտ են եկել, և այստեղ մարդու իրավունքների ստանդարտները ապացուցման բեռը դնում են պատասխանող պետության վրա։ Գոյություն ունի այսպիսի սկզբունք, որ եթե առանց վնասվածների և պատշաճ առողջական վիճակով անձը հայտնվում է փակ հաստատությունում, սակայն հետագայում ի հայտ են գալիս առողջական խնդիրներ կամ վնասվածքների հետքեր, ապա գործում է պետության ներկայացուցիչների կողմից տվյալ անձին խոշտանգելու կանխավարկածը, և այս կանխավարկածը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմով չի հերքում խոշտանգման փաստը և չի ապացուցում այլ պատահարների առկայությունը»,-ասաց Սահակյանը։

Նա շեշտեց` այս պահին կարող ենք վստահորեն նշել, որ հայ պատանդները խոշտանգվել են Բաքվի բանտերում, և այդ խոշտանգումների փաստերը նաև հիմնավորվում են լուսանկարների միջոցով։

Անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ հայ պատանդներին այցելությանը, Սահակյանն ընդցծեց, որ ադրբեջանական կողմը հասկացել է, որ խոշտանգումների հետքերը նկատել են եղել և խնդիրը միջազգայնացվում է, և այդ մեղադրանքները հերքելու համար ոչ թե փաստական տվյալներ, ապացույցներ է ներկայացրել, այլ օգտագործել է օմբուդսմանական հաստատությանը, որը վահանի դեր է կատարում գործադիր իշխանության ձեռքերում։

«Օմբուդսմանի տեսակցությունների շրջանակներում չներկայացված բողոքները շահարկվում են` հիմնավորելու համար խոշտանգումների բացակայությունը, սակայն ադրբեջանական կողմը մեծ սխալ է թույլ տալիս, որ պատշաճ չի գնահատում օմբուդսմանական ինստիտուտի միջազգային վարկանիշը»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով` մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինք գոյություն ունի, որին անդամակցում են 118 երկրներ, այդ թվում` Ադրբեջանի ազգային հաստատությունը, և նրանք ենթարկվում են պարբերական մոնիտորինգի, գնահատումների։ Գնահատման արդյունքներով այդ հաստատություններին շնորհվում է A կամ B կարգավիճակ։

A կարգավիճակ կարող է շնորհվել բացառապես այն հաստատություններին, որոնք համապատասխանում են Փարիզյան սկզբունքներին՝ ամբողջ ծավալով և իրենց գործունեությունն իրականացնում են անկախության սկզբունքի հիման վրա։ Շուրջ 2 տասնայկ երկրներ չեն կարողացել ստանալ A կարգավիճակ, և դրանց շարքում Ադրբեջանն է, որին շնորհվել է B կարգավիճակ, ինչը վկայում է, որ այդ հաստատությունը չի համապատասխանում Փարիզյան սկզբունքներին և ադրբեջանական օմբուդսմանը գործում է կախյալ կարգավիճակով, չունի անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ անկախություն գործող իշխանությունից կամ քաղաքական էլիտայից։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ–ը սերտաճած է քաղաքական էլիտային․ նրա ամուսինը իշխող քաղաքական ուժի պատգամավոր է, հայտնի է ակտիվ, կոշտ հակահայկական գործունեությամբ։ Բացի այդ, օմբուդսմանի հայրը նախկին պաշտոնյա է, որը արտաքին հարաբերություններում ներկայացրել է Ադրբեջանը, այդ թվում եղել է Չինաստանում նախկին դեսպան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կեղծ նարատիվը միջազգային հանրությանը հասցնող օղակներից մեկը։

Նման պայմաններում Ադրբեջանի ՄԻՊ–ի գործունեությունը չի կարող ընկալվել որպես արժանահավատ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի գործունեության կասեցմանը, իրավապաշտպանն ընդգծում է, որ դա շատ վտանգավոր գործելակերպ է, և եթե այդ տենդենցները շարունակվեն աշխարհի այլ երկրներում, դրանք հանգեցնելու են մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակների, և դրանց դիմաց հատուցվելիք գինը չափազանց բարձր է լինելու՝ մարդկային կյանք է արժենալու։

Սահակյանի խոսքով՝ նման գործելաոճը բնորոշ է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի մտածողության հետ, ուստի զարգացումները կանխատեսելի են։

Իրավապաշտպանը վստահ է, որ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում միջազգային այլ ներկայություն ապահովելու համար, մասնավորապես Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների հրատապ այցելություններ` Ադրբեջանի փակ հաստատություններ։ Երկրում «Կարմիր Խաչի» գործունեության դադարեցման պարագայում այլընտրանք կարող են լինել հավատարմագրված դեսպանությունների աշխատակիցների պարբերական այցելությունները։

Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ կապված հայ գերիների խոշտանգումների հետ, Սահակյանը նշեց, որ այս ամենի ֆոնին այլ հայտարարություն ուղղակի չէր կարող լինել։

«Այնպիսի տեղեկություն է հայտնի դարձել , որի պարագայում պարզապես ողջամտության սահմաններում անհնար է հերքել խոշտանգումները, և այն պարագայում, երբ Ադրբեջանը ցուցադրականություն է դրսևորում խոշտանգումների պրակտիկայի մասով, հասկանալի է, որ չվնասելու սկզբունքը՝ չբարձրաձայնելու մասով, դառնում է անառարկայական։ Դրանից բացի, հայ գերիների լուսանկարները զայրույթ են առաջացրել հայ հասարակության շրջանում, և այս գործոնների համադրման պարագայում կառավարության այլ վարքը պարզապես ընդունելի չէր լինի և հստակ կմերժվեր հայ հասարակության կողմից»,-ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց` իրենց փորձը վկայում է այն մասին, որ խոշտանգումների դեպքերի մասին չբարձրաձայնելը հանգեցնում է դրանց աճին և բերում այնպիսի աղետալի հետևանքների, ինչպիսին գերիներին կյանքից զրկելն է։ Խոշտանգումների դեմ պայքարի ընդունված ձևերից մեկը հրապարակային գործելն է։ Հրապարակայնությունն է, որ կարող է զսպողականություն ապահովել իշխանությունների համար։ Ուստի, ըստ Սահակյանի, շահերը պաշտպանելու և դրանց չվնասելու միակ փորձարկված, ստուգված մեթոդը խնդրի մասին բարձրաձայնելն ու հրապարակային գործելն է, որը կարող է հանգեցնել պաշտպանության։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի` ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձին, Սահակյանն ընդգծեց, որ պաշտպանը շատ հստակ կերպով մատնանշել է այն միջոցները, որոնք տեսականորեն գոյություն ունեն, սակայն ՀՀ կառավարությունը դրանք չի գործադրում։

«Այստեղ շատ կառուցողական առաջարկներ են ներկայացվել, և ես վերահաստատում եմ, որ դրանք պիտանի միջոցներ են, և խնդրին աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ` այդ առաջարկները կյանքի կոչելու համար»,-ասաց նա։

arm.sputniknews.ru

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34