ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.08.2022 14:41
1639

Հարգելի՛ երիտասարդներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ` Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը:

Ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու համար՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում:

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պարտականությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ` Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Քաջարանի համայնքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի ու համայնքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք միասնական, համերաշխ ու կառուցողական` նպատակներով, գաղափարներով և գործով` հանուն մեր համայնքի ու երկրի զարգացման:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40