Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին

09.02.2023 11:01
42316

Հարգելի պարոն հյուպատոս

Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը և 1992 թ. փետրվարի 9-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեր երկրի հետ:

Փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա հիմնված մեր բարեկամությունը նոր դրսևորումներ է ստանում ներկա ժամանակաշրջանում, երբ մեր երկիրը և հատկապես Սյունիքը հայտնվել են բազում մարտահրավերների դեմ հանդիման:

Հազարավոր սյունեցիներ բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր, գործնական և սպասված քայլ էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի բացումը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ինչը, հուսով ենք, հնարավորություն կտա ավելի սերտ ու անմիջական հարաբերություններ ունենալ փորձություններով և անորոշություններով լեցուն մեր օրերում:

Ձեզ՝ հաջողություն և երջանկություն, իսկ Ձեր գլխավորած դիվանագիտական ծառայությանը՝ գործնական և կոնկրետ քայլեր մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման, Սյունիքի տարածաշրջանի հետ տնտեսական ու կրթամշակութային կապերի զարգացման գործում:

Հարգանքով՝

«Սյունյաց երկիր»

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21