Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2024 11:30
1359

Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա, մարտի 8-ի առթիվ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու ձեր խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու ձեր բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է ձեր դերը՝ նաև սերունդների դաստիարակության, կրթության, ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:

Առանձնահատուկ շնորհավորում եմ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների մայրերին, կանանց, քույրերին և դստրերին։ Հայ կինը խոնարհաբար տարել է և՛ դառնություն, և՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը։ Այսօր էլ նույն նվիրումով դուք շարունակում եք ձեր ավանդն ունենալ հայ ընտանիքի և ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման գործում: Թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկից լինեն ձեզ:

Սիրելի' կանայք, հաճելիորեն պետք է նշեմ, որ այսօր ձեր դերակատարությունը մեր համայնքի հասարակական կյանքում էականորեն մեծացել է։ Եվ ձեր ներկայությամբ ու ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ: Մեր համայնքում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը` լինի ուսուցիչ, թե բժիշկ, արդյունաբերության ոլորտի աշխատակից, թե ձեռներեց, համայնքային ծառայող, թե արվեստի ու մշակույթի գործիչ, զինվորի մայր, թե զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում:

Այս նվիրական օրը մեզ համար առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ, և վերահաստատելու մեր պատրաստակամությունը անելու ավելին՝ հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դստրերի։

Տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր ու բարօրություն, երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի ու երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք։

Աստված պահապան բոլորիդ:

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01