Հորդորակ պաշտոնական գրագրության մեջ ամսաթվերի գործածության մասին

30.01.2019 22:26
1399

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»-ը հունվար 2018 թ. կամ 15-ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15-01-2018 կամ 15.01.2018 և այլն:

Նկատելի է, որ ամսանվան (նաև ամիսը ցույց տվող թվի) և տարեթվի միջև ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է -ը և այլն: Համեմատաբար նոր իրողություն է, որ օր-ամիս-տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով:

Այս անհարկի բազմաձևությունը վերացնելու և գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել և գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձևով: Պահպանել ամսաթիվ-ամսանուն-տարեթիվ հերթականությունը: Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019: Ամսանունը գրել փոքրատառ:

Թույլատրելի է նաև ամսանվան ուղիղ ձևով գրությունը: Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.: Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաև սկզբում: Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.:

2. Ամիս-ամսաթիվը և տարեթիվն իրարից ստորակետով չանջատել: Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1:

3. Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերում գործածել միջակետ և ոչ թե թեք գիծ կամ գծիկ: Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25-01-2019, այլ 25.01.2019:

4. «Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»-ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ: Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.: Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերից հետո «թ.»-ն չգրել՝ համարելով ավելորդ:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

mamul.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01