Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ Մայիսի 9-ի առթիվ

09.05.2025 13:01
725

Հարգարժան հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Մեծ Հայրենական Պատերազմում տարած հաղթանակների 80–րդ տարեդարձի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ ։

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր։

Հայ ժողովրդի արժանավոր զավակները՝ հարյուր հազարավոր շարքային մարտիկներ ու նշանավոր զորահրամանատարներ, մարշալներ, ադմիրալներ, գեներալներ, հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոսներ, յոթ տասնյակ մարտական շքանշանակիրներ ու մեդալակիրներ Խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում և իրենց անունը փառքով պսակեցին պատերազմի բոլոր ճակատներում։

Հայրենական մեծ պատերազմում իրենց մեծ մասնակցությունն ունեցան նաև բազմաթիվ քաջարանցիներ՝ ոմանք չվերադարձան պատերազմից, շատերը վերադարձան սահմանափակ կարողություններով, որոշներն էլ հաղթական շքանշաններով և մեդալներով վերադարձան՝ շարունակելով շենացնել և զարգացնել հանքարդյունաբերական կենտրոն Քաջարանը։

Ցավոք սրտի, այսօր նրանք բոլորն էլ հավերժի ճամփորդներ են։

Հավերժ փա՛ռք ու պատիվ և խոնարհում նրանց հիշատակին:

Մայիս ամիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ամիս, թե՛ Առաջին հանրապետության, թե՛ Խորհրդային միության, և թե՛ Երրորդ հանրապետության ժամանակաշրջաններում։

Թեև վերջին տարիների ցավալի իրողություններին, մենք իրավունք չունենք մեր օրացույցից ջնջելու մեր նորագույն պատմության ամենալուսավոր և փառավոր էջերից մեկը՝ 1992 թվականի մայիսի 9-ը, երբ մեր քաջորդիների, նոր հերոսների և ազգի նվիրյալների շնորհիվ ազատագրվեց Շուշին։

Հավերժ փա՛ռք ու պատիվ նաև նրանց։

Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմներում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է` անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել արժանապատիվ խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների թափած արյունը երբեք չի մոռացվի, և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց միասնական պետականության ամրապնդումը։

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ առողջություն, արժանապատիվ խաղաղություն և ընտանեկան երջանկություն:

Բազմաթիվ սխրանքների շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:

Թող հայոց սահմաններում միայն խաղաղությունը թևածի, ինչը հնարավորություն կտա ավելի ուժեղ և բարեկեցիկ Հայաստան կառուցել,և հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն մեր խաղաղության, ազատության ու անվտանգության

Շնորհավոր մայիսի 9՝ Հաղթանակի և Խաղաղության տոն։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12