Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2023 11:25
1160

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է ձեր ավանդը՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում սերմանելով ազգային և համամարդկային արժեքներ։ Դուք անսահման նվիրումով ամենօրյա տքնաջան աշխատանք եք տանում՝ ձևավորելով մեր հայրենիքի արժանապատիվ ու բանիմաց քաղաքացուն։

Արցախից տեղահանված մեր սիրելի ուսուցիչներ և մանկավարժներ՝ առանձնահատուկ ուզում եմ երախտիքի խոսք հայտնել և շնորհավորել ձեզ։

Ես վստահ եմ, որ դուք ձեր առաքելությունը արժանապատվորեն կշարունակեք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում և որպես օրինակ՝ նոր շունչ և նոր ուժ կհաղորդեք մեր սերունդներին։

Մեզ բաժին հասած ծանր ժամանակները կրկին ապացուցեցին, որ գիտելիքը անփոխարինելի զենք ու զինատեսակ է աշխարհում, և այդ ծանր ժամանակները ստիպեցին նաև ձեզ՝ քառակի և հնգակի անգամ ավել ջանքեր ներդնել մեր սերունդներին կրթելու գործում։

Դարեր շարունակ հայն աստվածացրել է դպրությունը, աստվածացրել ուսուցչին, ում միջոցով էլ լուսավորել է սերունդների ճանապարհը։ Կրթելն աստվածահաճո առաքելություն է, որը մեծագույն պատասխանատվությամբ և անձնուրացությամբ ստանձնել եք դուք:

Զինվորը մեր երկրի արտաքին սահմանների անվտանգության պահապանն է, ուսուցիչը՝ ներքին։

Վաստակած հանգստի անցած մեր շատ սիրելի մանկավարժներ` երախտապարտ ենք ձեզ` ձեր սուրբ առաքելությունն անմնացորդ նվիրումով կատարելու համար: Ձեր ստեղծած ամուր հիմքերի վրա այսօր բարձրանում է ուսուցիչների նոր սերունդը՝ ավանդական մոտեցումները համադրելով նոր ժամանակի մոտեցումներին։

Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր առողջություն, արգասաբեր աշխատանք և նոր նվաճումներ՝ մատաղ սերնդին կրթելու ամենապատասխանատու գործում:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24