Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2025 12:48
992

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:

Այսօր մենք մեր բոլոր ջանքերը ներդրել ենք` մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։

Քաջարանը որպես աշխատանքային փառքի քաղաք կյանք է առել, զարգացել և զարգանում հենց այդ աշխատասիրությամբ, որի վառ ապացույցը

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ հանքարդյունաբերական հսկա գործարանն է, որը արդեն յոթ տասնամյակից ավել՝ քաջարանցի ամենատարբեր սերունդների անբասիր և քրտնաջան աշխատանքի արդյունքում հասել է մեր օրեր, և մեր բոլորիս աշխատանքի արդյունքում այսօր դարձել աշխատանքի և աշխատավորի թրծման դարբնոց, և արժանացել հանքարդյունաբերական հսկա գործարանի կոչմանը։

Քաջարանցու քրտնաջան աշխատանքը և աշխատավորի վաստակը մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ և հանդիսացել լավագույն օրինակ, և այդ համբավը այսօր արդեն դուրս է եկել նույնիսկ մեր երկրի սահմաններից դուրս հենց այդ աշխատանքով և աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ էլ մենք և մեր համայնքը պետք է քայլենք ժամանակին համընթաց՝ ամենաառաջադիմական ձևերով և չափանիշներով:

Իմ երախտիքն ու խոնարհումը այն արժանավորների հիշատակի առջև, ովքեր իրենց մեծ փորձով աշխատանքային մեծ հետագիծ են թողել Քաջարանի աշխատանքային պատմության փառավոր էջերում։

Օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը իր աշխատանքով շարունակելու է արարել ի շահ մեր համայնքի, և ի շահ Հայաստանի շենացման:

Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների, համայնքների բարեկեցության, և մեր երկրի անխափան զարգացման:

Շնորհավոր մայիսի 1։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40