ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են հայ գերիների ցուցակները. Լավրով

18.01.2021 16:33
1311

Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած պայմանավորվածությունների մի մասն է, և այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև քննարկել է ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին: Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը:  Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, եւ դրանք աննշան են եղել, եւ բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել:

«Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին Հադրութի շրջանում: Այնտեղ ուղարկվել էին հայ զինծառայողներ, մեծ մասը գերի էր ընկել՝ 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ կրակի դադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով: Մենք՝ ես եւ նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի եւ առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - հավելել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով, սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են, քան նախկինում էր ասվել:

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները հասկանալու, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ»,- նշել է Լավրովը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40