Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2025 10:23
680

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար:

Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:

Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություններ, և այսօրվանից նրանց համար մեկնարկում է սպասումներով լի ուսումնական տարի՝ բացահայտելու գիտելիքի նոր ու զարմանահրաշ աշխարհը։

Գեղեցիկ ու հիշարժան այս օրը խորհրդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, նաև պարտավորեցնում է որքան հնարավոր է շատ գիտելիքներ ձեռք բերել, հարստացնելով ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները։

Այո՛, այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու մեր պետության ամրապնդման, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները։

Համոզված եմ, որ ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի շնորհիվ վաղվա հաջողություններն ու ձեռքբերումներն առավել քան իրատեսական կլինեն։

Հետևաբար ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու ստեղծված հնարավորությունները, լավ սովորե՛ք, զարգացե՛ք, կատարելագործվե՛ք և դարձե՛ք ձեր նախընտրած մասնագիտության մեջ լավագույնը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մաղթում եմ հաջողություններ, իսկ ուսումնառության մեջ գտնվողներին՝ բարձր առաջադիմություն։

Զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40