ՀՀ կառավարության որոշմամբ՝ արհեստական բեղմնավորման ծրագիրը այսուհետև հասանելի կլինի բոլորի համար

05.01.2023 15:13
1410

Այսօր՝ Կառավարության 2023 թվականի առաջին նիստի ժամանակ, որոշում կայացվեց պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ մինչ այս անպտղության ծրագիրը ընդգրկում էր շահառուների համեմատաբար փոքր խումբ՝ առաջնահերթությունը տալով զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։

«Այս նախագծով առաջարկում ենք, որ այսուհետև ծրագիրը բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ 2021 թվականին իրականացրած լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել առաջնային անպտղության ցուցանիշների բարելավում, ինչը կապված է թե՛  առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման, թե՛ առողջական գրագիտության, իրազեկվածության բարձրացման հետ․ «Հայաստանում ևս երկրորդային անպտղության ցուցանիշների որոշակի աճ կա։ Թիրախային կերպով այս խնդիրը ևս հասցեագրելու համար նախագծով առաջարկել ենք նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող զույգերի համար, ովքեր ունեն մեկ բալիկ, հնարավորություն տալ դառնալու այս ծրագրի շահառու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ ևս երեխա ունենալ»,- նշեց Ավանեսյանը։

ՀՀ վարչապետն էլ իր խոսքում նկատեց՝ այս որոշումը շատ կանանց կամ զույգերի, ովքեր ունեն անպտղություն, հնարավորություն կտա՝ օգտվելու պետական բյուջեի ֆինանսավորմամբ արհեստական բեղմնավորումից, որպեսզի այդ ընտանիքներում երեխաներ ծնվեն:

Փոփոխությունները կնպաստեն պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, վերարտադրողական իրավունքի իրացմանը: Ըստ նոր կարգավորումների՝ 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ՝ ներարգանդային սերմնավորման փորձեր՝ 6 դաշտանային ցիկլի ընթացքում, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը՝ պետության՝ 50% մասնակցությամբ:

36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: Սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Անպտղության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2020 թվականին։ Ծրագրի միջոցով մինչ այս պահը ծնվել է 251 երեխա։

https://www.armtimes.com/

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25